Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմ չի մտցվի
Փարիզում «Դեղին բաճկոնների» ցույցերը, որոնց շարքեր են մտել նաև աջակողմյան ու ձախակողմյան արմատականներ, ամփոփված են Հաղթական կամարի վրա արված գրաֆիտիներով՝ «Կեցցե քամին ու վանդալիզմը», «Դեղին բաճկոններին հաղթանակ է սպասվում»:
Եվրանյուզը գրում է, որ «Մեծ քսանյակի» գագաթաժողովից վերադառնալուց հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջին հերթին այցելել է հենց այդ հանրահայտ հուշարձան:
«Եկել եմ այստեղ, որպեսզի երախտագիտությունս հայտնեմ ձեզ քաջության և անձնվիրության համար»,- ասել է Մակրոնը՝ լսելով իրավապահների զեկույցը հուզումների ժամանակ բռնության մակարդակի մասին:
Նախագահը հանդիպում է անցկացրել առանցքային նախարարների հետ, որի ժամանակ, տարբեր տվյալներով, քննարկվել է արտակարգ դրության ռեժիմ մտցնելու հնարավորության հարցը:
Արդարադատության նախարար Նիկոլ Բելլուբեն ավելի ուշ հայտարարել է, որ պետությունը երկրում հանգստություն պահպանելու համար այլ միջոցներ էլ ունի:
«Ես չեմ կարծում, որ մենք գտնվում ենք այն էտապում, որ պետք է արտակարգ դրություն մտցնել, կան քաոսը կանխարգելելու այլ միջոցներ »,- ասել է նա։
Մակրոնը կարգադրել է վարչապետին հանդիպել կուսակցական առաջնորդների և խոհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ: Երեքշաբթի բացատրություններ տալու համար Սենատ կկանչվի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան