Երկրպագուն ձերբակալվել է խաղի ժամանակ Օբամեյանգի ուղղությամբ բանան նետելու համար
Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում նախօրեին «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում ընդունել էր «Տոտենհեմին»: Խաղն ավարտվել էր տանտերերի հաղթանակով` 4:2 հաշվով։
360tv.ru-ի հաղորդմամբ, «Տոտենհեմի» երկրպագուն ձերբակալվել է այն բանի համար, որ «Արսենալի» հարձակվող սևամորթ Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ուղղությամբ բանան է նետել։ Բանանը նետել է այն ժամանակ, երբ ֆուտբոլիստը տոնում էր իր 11 մետրանոց գոլը։
Անվտանգության ծառայությունն անհապաղ գտել է ենթադրյալ հանցագործին։ Այնուհետև ոստիկանները գնացել և ձերբակալել են նրան։ Անհայտ է՝ արդյոք դեպքը կապված է ռասիզմի հետ։
«Տոտենհեմի» ներկայացուցիչն ասել է, որ «նման արարքը բոլորովին անընդունելի է և այդ երկրպագուին կարգելեն այցելել խաղերին»։
Notwithstanding the deep-rooted Arsenal-Tottenham rivalry, I hope every Spurs fan can agree that the person who threw a banana at Aubameyang today is a racist scumbag who shames your club & should be banned for life.
— Piers Morgan (@piersmorgan) December 2, 2018
I'd feel that way if an Arsenal fan did it to a Spurs player. pic.twitter.com/vFINZSuMOV
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան