Որոշ ուժեր ուղղակի թրոլինգով են զբաղված. «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու
«Քարոզարշավը նորմալ է ընթանում, էքսցեզներ չեն եղել, միայն Սիսիանում փորձել են մեր պլակատը փակել։ Սա, իհարկե, մեծ բան չէ»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը։
«Մենք իջեցրել ենք դոկտրիններ, ցանկանում ենք ձևավորել աջ կենտրոնամետ բևեռ։ Առանձնապես քննադատությամբ չենք զբաղվել, մենք փորձում ենք պոզիտիվ լինել և մրցակցություն ապահովել։ Նախկին ռեժիմի ժամանակ ես շատ եմ քննադատել իշխանություններին, այժմ փորձում ենք քարոզարշավին գաղափարական տեսք տալ։ Մեր աճը դինամիկ է, մենք երիտասարդ կուսակցություն ենք, մենք հեղափոխության ծնունդ ենք»,- ասաց նա։
Հարցին՝ ո՞ւմ են դիտարկում իրենց մրցակից ուժ, Լևոն Շիրինյանն անուններ չհնչեցրեց. «Մենք գնում ենք մեր ընտրողին որոնելու ճանապարհով»։
ԲՀԿ-ն պատգամավորության թեկնածու Հռիփսիմե Առաքելյանն իր հերթին նշեց, որ իրենց կուսակցությունը ևս շատ ակտիվ քարոզչություն է տանում՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Քարոզչությունը, ըստ նրա, խիստ կառուցողական ու ծրագրային, ջերմ մթնոլորտում է ընթանում, էքսցեզներ չկան։
Հռիփսիմե Առաքելյանի տեղեկացմամբ, միայն մի քանի ճղճիմ միջադեպեր են գրանցվել նախընտրական պաստառների մասով. «Մի քանի կուսակցությունների ու դաշինքների կողմից է նման բան եղել՝ կոնկրետ իմ պաստառների մասով։ Իմ պաստառները պոկվել են, փոխարենն այլ ռեյտինգային թեկնածուների պաստառներ են փակցվել։ Սա տխուր է, քանի որ մեկ պասռատ պոկելով և մյուսը փակցնելով՝ խնդիրները չեն լուծվում»։
«Մենք » դաշինքի կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածու Կարեն Սարգսյանն էլ կարևորեց երկրում ներդրումներ կատարելու հանգամանքը։ Նա նշեց, որ ներդրումները չկարևորող ուժերն ուղղակի թրոլինգով են զբաղված. «Ցանկացած տնտեսություն ուժեղ է մարդկային կապիտալով»։
Կարեն Սարգսյանը նշեց, որ ընտրություններին մասնակից ցանկացած ուժի համարում են մրցակից․ «Մենք լավ դաշինք ենք ստեղծել, մենք լավ թիմ ենք, որտեղ ոչ ոք առաջնորդ չէ, բոլորս հավասար ենք գնում։ Մեզ պետք է ընտրել, քանի որ մենք ռեալ գաղափարախոսական հիմքերի վրա ենք դնում մեր բոլոր առաջարկները։ Մենք միակ ուժն ենք, որը Հայաստանի իրողության մեջ է բերում եվրոպական ստանդարտները՝ առողջապահություն, կրթություն և այլն»։
Հարակից հրապարակումներ`
- Այնպես չէ, որ այն, ինչ անում է գործող իշխանությունը, միանշանակ ճիշտ է. Արամ Սարգսյան
- Տասնյակ հազարավոր աշխատողներ չգիտեն՝ ընտրությունից հետո աշխատելու են, թե նոր եկածը հանելու է. Արամ Սարգսյան
- Մեր շփման գծի սահմանին ժամկետային զինծառայողներ չպետք է կանգնեն. Արամ Սարգսյան
- Շիրինյանի կուսակցությունն ասուլիսի ներկայացել էր խաղալիք աղավնիով
- ՄԵՆՔ դաշինքը ներկայացրել է նախընտական համամասնական ցուցակը
- Մենք ունենալու ենք լավագույն ծրագրերից մեկը. ԲՀԿ պատգամավոր
- «Մենք» դաշինքը գլխավորում է Արամ Սարգսյանը
- ԲՀԿ ցուցակը գլխավորում է Ծառուկյանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին