Միքայել Միքայելյանը` միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր
Ֆինլանդիայի Ռուկա քաղաքում անցկացվող դահուկավազքի միջազգային վարկանշային մրցաշարում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող 19-ամյա Միքայել Միքայելյանը 15 կմ ազատ ոճի մրցատարածությունում 7 պետությունների 80 մարզիկների հետ պայքարում մինչև 20 տարեկանների մրցապայքարում գրավել է 1-ին տեղը (ընդհանուր հաշվարկում` 7-րդ տեղ)` վաստակելով 70,94 վարկանշային միավոր:
Ինչպես հայտնում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մամուլի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Թադևոս Պողոսյանը (Աշոցք) 21-րդն էր` 93,25 վարկանշային միավորով, իսկ Արման Մատինյանը (Վանաձոր) 63-րդը՝ 164,12 միավորով: Միակ աղջիկ մասնակից Կատյա Գալստյանը (Աշոցք) 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում 45 մասնակցից 17-ն էր՝ 125,25 միավորով: