Իսլամական կոնֆերանսի մասնակիցներին Բեռլինում խոզի մսով են կերակրել
Բեռլինում տեղի ունեցած գերմանական իսլամական 12-րդ կոնֆերանսի մասնակիցներին, որպես նախուտեստ, խոզի մսից պատրաստած երշիկ են առաջարկել։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Die Welt-ին։
Նախուտեստի վրա ուշադրություն է դարձել լրագրող Թունկայ Օզդամարը, ով միջոցառումից լուսանկարներ է հրապարակել իր թվիթերում։
«Բուֆետում կրկին խոզի միս էր, մատուցեցին խոզի մսից պատրաստված երշիկ։ Ի՞նչ է դրանով ուզում ասել ներքին գործերի նախարարությունը։ Տեղին կլիներ խոզի միս չուտող մահմեդականների նկատմամբ հարգանք դրսևորել»,- գրել է նա։
Որոշ մահմեդական հյուրեր հազիվ են զերծ մնացել երշիկը համտեսելուց։
Նշվում է, որ միջոցառման կազմակերպիչ Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարարությունն արդեն իսկ ներողություն է խնդրել կատարվածի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան