«Կարապի լիճը»՝ ավելի քան 100 պարողով
Բեռլինի Պոտսդամի հրապարակի վրա գտնվող թատրոնի բեմում կայացել է «Կարապի լիճը» ամենամեծ ներկայացման պրեմիերան։ Եվրանյուզը գրում է, որ հանդիսատեսի առջև ելույթ է ունեցել ավելի քան 100 պարող, բոլորը Շանհայի բալետի պարողներ են եղել։
Դասական բեմադրության մեջ ընդամենը 16 կարապ են, իսկ Դերեկ Դինի բալետում՝ երեք անգամ ավելի շատ։ Բրիտանացի ռեժիսորի խոսքով, բեմադրության պատրաստման ընթացքում հենց դրա հետ է կապված եղել հիմնական բարդությունը, լրացուցիչ փորձեր են անցկացվել։
Չնայած բոլոր դժվարություններին, Դինն ասել է, որ արդյունքից շատ գոհ է։
«Պատմությունը ստացվել է ավելի պոետիկ, հոգուն դիպչող, քան նախապես ես պատկերացնում էի»,- խոստովանել է ռեժիսորը։