«Բանանցը» որոշել է ամսվա լավագույն ֆուտբոլիստին
«Բանանցի» պաշտոնական կայքում ավարտվել է ամսվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը, որի արդյունքում նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը բաժին է հասել թիմի պաշտպան Նարեկ Պետրոսյանին: Նա հավաքել է ձայների մեծամասնությունը՝ 51,4 %:
Երկրորդ տեղում 44,5 %-ով հայտնվել է Էդուարդ Կպոդոն, իսկ լավագույնների եռյակը եզրափակել է Կարեն Մելքոնյանը՝ հավաքելով ձայների 2 %-ը: Նարեկ Պետրոսյանը «Բանանցի» կազմում մասնակցել է նոյեմբեր ամսվա 4 հանդիպման, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի կազմում եղել է Ջիբրալթար-Հայաստան հանդիպման հայտացուցակում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան