Արամ Օրբելյան. Ավարտվեց պաշտպանների բողոքների ներկայացումը
«Կարելի է ասել, ըստ էության ավարտվեց պաշտպանների բողոքների ներկայացումը»,-դատական նիստի ընդմիջմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։
Հիշեցնենք, որ այսօր վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ վերսկսվել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը։
Օրբելյանը նշեց, որ դեռ դատախազության դիրքորոշմանը դեռ չեն անդրադարձել, որոշակի գործընթացներ դեռ չեն եղել։
Փաստաբանը կարծում է, որ ծավալի առումով ֆիզիկապես հնարավոր չէ այսօր որոշում կայացնել, հաջորդ նիստը, դատելով նախորդ նիստերի նշնակման տրամաբանությունից, ենթադրում է՝ կլինի վաղը։
«Վաղը կավարտվի նիստը, թե ոչ, չեմ կարող ասել, կախված է միջնորդությունների քննության ընթացքից։ Շտապողականություն և նկատում ենք, և՝ ոչ։ Օրինակ ամեն օր նիստեր են նշանակում այն պարագայում, երբ դատարաններն աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ։ Դա զուտ շտապողականություն է, թե այլ հանգամանքեր, կդժվարանամ մեկնաբանել»,-նշեց նա։
Օրբելյանը հայտնեց, որ նիստին մասնակցում է ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նա նաև ելույթ է ունեցել։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվել է
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նոր վերաքննիչ բողոք կներկայացնեն
- Դատարանը չբավարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը
- Ալումյան. Դատավորին որոշել են վիճակահանությամբ, իսկ դրա արձանագրությունը չկա
- Ալումյան. Այսօր չհասցրեցինք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել
- Շատ մեծ հավանականությամբ կդիմենք Եվրոպական դատարան. Ալումյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան