Իրենք շատ զբաղված են սպառնալիքներ հնչեցնելով` ամենաբարձր մակարդակով. Արփինե Հովհաննիսյան
«Վերջապես հասկացա, թե ինչու ոստիկանությունը գործ չհարուցեց իմ նկատմամբ և ոչ միայն իմ նկատմամբ հնչեցված սպառնալիքների մասով:
Նրանք իրենք շատ զբաղված են սպառնալիքներ հնչեցնելով` ամենաբարձր մակարդակով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանը։
Նա իր գրառման մեջ նշել է. «Տարբեր տեղերից ստացվող ահազանգերի բովանդակությունը հետևյալն է` հանրապետականի համակիրներին, շտաբային աշխատանք կատարողներին և նրանց մտերիմներին հայտնում են, որ եթե ՀՀԿ-ն կոնկրետ տեղամասում 10 ձայնից ավելի հավաքեց` խնդիր կունենան:
Որոշ անձանց ստիպում են մինչև ընտրության օրը ժամանակավոր լքել հանրապետությունը:
Այս վերջինը շատ հեշտ է ապացուցել ի դեպ:
Կոչ եմ անում մեր համակիրներին` չվախենալ, համախմբվել և գնալ ընտրության` ցույց տալով, որ գիտակցում են այն մարտահրավերները, որոնց առջև մեզ կանգնեցնում է այս իշխանությունը:
Հ.Գ. Հայրենի ոստիկանությանը հորդորում եմ դադարեցնել այս ապօրինությունները, իսկ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում ինձնից չակնկալել անուններ, քանզի դուք դա ինձնից լավ գիտեք և բացի այդ անուն տալով այդ մարդկանց համար ավելի լուրջ խնդիրների պատճառ կդառնամ:
Հ.Գ. Սա է պատճառը, որ հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նվազել է գրեթե երեսուն տոկոսով»:
Հարակից հրապարակումներ`
- Օսիպյանը հերքել է ոստիկանությունը կաշկանդված լինելը
- Գիտենք՝ ով կարող է ընտրակաշառքով զբաղվել և նրանց պահում ենք տեսադաշտում. Օսիպյան
- Արփինե Հովհաննիսյանը ռեյտինգայինով կպայքարի Լոռիում, Մարուքյանը՝ Երևանում
- Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը
- Ցանկացած դեպքում պետք է հատուկ նիստ հրավիրվի. Արփինե Հովհաննիսյան
- Երբե’ք մի մանիպուլացրեք միջազգային կազմակերպության կարծիքը. Արփինե Հովհաննիսյան