Երևանում կասեցվել է ապօրինի շինարարություն
Երևանում կասեցվել է ապօրինի շինարարության հերթական դեպքը: Նաիրի Զարյան 74/2 հասցեում, եռահարկ առանձնատներին կից, ապօրինի շինարարություն է կատարվել Երևան համայնքին պատկանող տարածքում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցների հետ տեղում կատարված ուսումնասիրությամբ հայտնաբերել ենք իրավախախտումը և կառուցապատողին հորդորել, որ այն վերացնի ինքնուրույն»,- նշել է Արաբկիր վարչական շրջանի ճարտարապետական բաժնի պետ Մհեր Մանթաշյանը:
Հետևելով ոլորտի պատասխանատուների հորդորներին՝ կառուցապատողն իր ուժերով քանդել է համայնապատկան շուրջ 150 քմ տարածքում կառուցված շինությունները:
Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս հիշեցնում է բնակիչներին՝ զերծ մնալ ապօրինի կառուցապատումներից: Այսուհետ մայրաքաղաքում առանց թույլտվության չի իրականացվելու որևէ շինարարություն: Դրան զուգահեռ՝ մայրաքաղաքում պարզեցվում և հեշտացվում է օրինական շինարարության թույլտվություն ստանալու գործընթացը:
Հարակից հրապարակումներ`
- Ապօրինի շինարարության 80 տոկոսի մեղքը պատասխանատուներինն է. Մեսչյան
- Գյուրջյան փողոցում քանդած շենքի տերը պատրաստվում է վնասի փոխհատուցում պահանջել քաղաքապետից
- Քաղաքապետի որոշմամբ, Նոր Նորքում ապամոնտաժվում է 1100 քմ ապօրինի կառույցը
- Թիվ 72 դպրոցի նախկին տարածքում ապօրինի շինարարություն է իրականացվել
- Ինչո՞ւ են երևանյան փողոցներում անձրևաջրերը կուտակվում... Փոքր տրամագծերով խողովակներ, ապօրինի շինարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան