Էրմիտաժում նախատեսում են ցուցադրել քանդակներ, որոնց թույլ կտան դիպչել
Էրմիտաժը նախատեսում է լրացնել ցուցադրությունները քանդակներով, որոնց այցելուները ձեռք տալու հնարավորություն կունենան։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասել է թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին։
«Բոլորն ուզում են ձեռք տալ քանդակներին, ոչ միայն դիտել... Մենք դա չունենք, բայց պատրաստվում ենք անել, որպեսզի հնարավոր լինի ձեռք տալ քանդակներին։ Դրանք, ամենայն հավանականությամբ, կլինեն կրկնօրինակները»,- ասել է նա։
Միխայիլ Պիատրովսկին նաև հիշեցրել է, որ Էրմիտաժում արդեն մի քանի տարի գործում է կույրերի և վատ տեսողություն ունեցող երեխաների համար հատուկ ծրագիր։
Հարակից հրապարակումներ`
- Էրմիտաժի բակում Միկի Մաուսի փոխարեն ծառի քանդակ կտեղադրվի
- Էրմիտաժը՝ աշխարհի լավագույն թանգարանների հնգյակում
- Էրմիտաժը 251 տարեկան է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա