Խաչատուր Քոքոբելյանը բանավեճի է հրավիրում իշխանությանը
«Մենք» դաշինքի պատգամավորության թեկնածուները ֆլեշ-մոբ իրականացրեցին Երևանի փողոցներում՝ քաղաքացիներին բաժանելով կարկանդակներ։
«Հայկական ավանդույթում կարկանդակն ամենալավ ու ամենաբարի խորհրդանիշն է։ Մենք մեր ունեցածը կիսում ենք ժողովրդի հետ։ Մեր տատիկներից եկած խորհուրդ է»,- լրագրողներին ասաց դաշինքի պատգամավորության թեկնածու Խաչատուր Քոքոբելյանը։
Նա ցավով նշեց, որ մինչ այս պահն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջև ծրագրային և գաղափարական բանավեճ չի ծավալվում, մասնավորապես արտաքին քաղաքականության հետ կապված։
Խ. Քոքոբելյանի խոսքով, այս հարցում իրենց մոտեցումներն էապես և առանցքային տարբերվում են մյուս ուժերի մոտեցումներից, այդ թվում այսօրվա իշխանության։
«Հրավիրում եմ իշխանություններին ցանկացած հարթակում բանավեճի արտաքին քաղաքականության և տնտեսական խնդիրների հետ կապված։ Ինչո՞ւ մնացած քաղաքական ուժերին չեմ հրավիրում։ Որովհետև նրանք գրեթե բոլորն արտաքին հարաբերությունների հետ կապված նույն մոտեցումներն ունեն փոքր շտրիխներով, ինչ այսօրվա իշխանությունները»,- ասաց պատգամավորության թեկնածուն։
Նա նշեց, որ իրենց ծրագիրն ընդգրկուն է, փաստարկված, օգտվել են ապացուցողական մեթոդաբանությունից, ցանկացած թվի տակ հստակ հաշվարկ կա։
«Մնացած ուժերի մոտ ես դեկլարատիվ բնույթի ծրագրեր եմ տեսնում։ Այն թարմ մոտեցումները, որ առաջարկում է «Մենք» դաշինքը, տնտեսական խնդիրների լուծման, մենաշնորհի, ստվերի վերացման, թիրախային ներդրումներ ներգրավելու հարցում, չեմ տեսնում մյուսների ծրագրերում»,- ասաց Խ. Քոքոբելյանը։
Արտաքին քաղաքականության հետ կապված նա առանձնացրեց ՀԱՊԿ-ը. «Գրեթե բոլորը համաձայվում են, որ ՀԱՊԿ-ը որպես անվտանգության համակարգ իրեն սպառել է, բայց Հայաստանն ինչ ճանապարհ պետք է ընտրի իր անվտանգության համար, իհարկե, անցնցում, այդ ճանապարհների մասին չեն խոսում։ Ասում են այլընտրանք չունենք։ Այլընտրանքները ստեղծում են»։
Նա նշեց, որ բանակի հետ կապված ունեն հստակ ձևակերպումներ։
«Հայաստանն ունի այդ ռեսուրսները, որ պրոֆեսիոնալ բանակ ունենա։ Կան ֆինանսներ, որոնք պետք է ուղղել այդտեղ և կարճ ժամանակում հասնել դրան»,-ընդգծեց Խ. Քոքոբելյանը։
Պատգամավորության թեկնածուն ասաց, որ Հայաստանն այսօր այն վիճակում չէ, որ միայն հայտարարություններ հնչեն, գործուն մեխանիզմներ են պետք ցույց տալ. «Դրա համար եմ ասում, որ մենք ենք հիմնական ընդդիմությունն այսօրվա իշխանության»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում չկա չլուծվող հարց, ուղղակի մարդիկ են պետք, ովքեր կարող ուժ են. Քոքոբելյան
- Այնպես չէ, որ այն, ինչ անում է գործող իշխանությունը, միանշանակ ճիշտ է. Արամ Սարգսյան
- Մինչև այս պահը Հայաստանում լուծված չէ ոչ ստվերի, ոչ մենաշնորհների հարցը. Խ.Քոքոբելյան
- ՀՀԿ-ից մինչև ՔՊ Հայաստանի ապագան տեսնում են Ռուսաստանում, ՀԱՊԿ-ում. Արամ Սարգսյան
- Նիկոլ Փաշինյանն իմ ընկերն է, և ես ուզում եմ օգնած լինել նրան. Արամ Սարգսյան
- Տասնյակ հազարավոր աշխատողներ չգիտեն՝ ընտրությունից հետո աշխատելու են, թե նոր եկածը հանելու է. Արամ Սարգսյան
- Մեր շփման գծի սահմանին ժամկետային զինծառայողներ չպետք է կանգնեն. Արամ Սարգսյան
- «Մենք» դաշինքը գլխավորում է Արամ Սարգսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները