Մինչև հաջորդ տարվա ապրիլը չպետք է ակնկալել խոշոր ներդրումներ. տնտեսագետ
«Ներդրումներ և հեղափոխություն, սրանք որոշ դեպքերում իրար հակասող երևույթներ են։ Նեդրումները և կապիտալը սիրում են խաղաղություն, քաղաքական կայունություն, կանխատեսելիություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Հանրային դիվանագիտության» կենտրոնի փորձագետ Բենյամին Մաթևոսյան։
Նրա խոսքով՝ վերջին հայտարարությունները ասֆալտին փռելու, պատին ծեփելու ոչ մի դրական արդյունք չի կարող հանգեցնել և դժվար թե սրանով հնարավոր լինի լուրջ ներդրումներ բերել։
«Հայաստանն այնպիսի երկիր է, որ ավելի շատ ներդրումներ կարող ենք ակնկալել երկրի ներսից, որ կապիտալի սեփականատերեր գործարարները կարողանան մեծածավալ ներդրումներ իրարականացնել, բայց այսօր Հայաստանում կապիտալը ևս պաշտպանված չէ»,- ասաց նա։
Մաթևոսյանի կարծիքով՝ քաղաքական ստաբիլության, կանխատեսելիության հարցը պետք է լուծվի ընտրություններից հետո, որ կապիտալը կարողանա իրեն հանգիստ զգալ Հայաստանում և միայն սրանից հետո կարելի է ներդրումներ ակնկալել։
«Ռուսաստանը շարունակում է ամենախոշոր ներդրողը լինել Հայաստանում և էներգետիկ ոլորտում մենք պետք է շարունակենք և ավելի ընդլայնենք, քանի որ սա բխում է մեր շահերից։ Ինչ վերաբերում է արևմտյան ներդրումներին՝ ապա պետք է աշխատել հնարավորինս շատ ներգրավվենք, սակայն մենք այստեղ ունենք «Լիդիան Արմենիա»-ի օրինակը, որն այսօր քաղաքական դրդապատճառներից ելնելով հնարավորություն չունի հանքի շահագործում իրականացնել։ Իսկ սա բերում է նրան, որ արևմտյան ներդրողների համար էլ մենք դառնում ենք ոչ կանխատեսելի, ոչ կայուն գործընկեր, ինչը ևս վտանգավոր է մեզ համար»,- նշեց փորձագետը։
Հանդիմանը ներկա Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, տնտեսագետ Հրանտ Միքայելյանն էլ նշեց, որ տարվա սկզբից մինչև հիմա երկրում արված է մինչև 150 մլն դոլարի ներդրում, որից մոտավորապես 100 մլն դոլարը արվել է առաջին եռամսյակում։
«Այս վիճակը հասկանալի է, քանի որ այստեղ ազդել է խոշոր քաղաքական իրադարձությունը, այստեղ հարցն այն է, թե դա կարճաժակետ է, թե երկարաժամկետ։ Իմ կարծիքով, ավելի շատ խոսում ենք կարճաժամկետ ազդեցության մասին, քանի որ արդեն պայմանավորված մի քանի խոշոր ծրագիր ամեն դեպքում կիրականացվի, օրինակ «Ռենկո»-ի կողմից կառուցող ՋԷԿ-ը, նաև Շնողի ՀԷԿ-ը»,- ասաց տնտեսագետը։
Ինչ վերաբերում է ներքին ներդրումներին՝ Միքայելյանն ասաց, որ դա ևս պետք է խրախուսել, քանի որ այս պահի դրությամբ դրանք ևս դանդաղեցվել են։
Տնտեսագետը հավելեց, որ մինչև հաջորդ տարվա ապրիլը չպետք է ակնկալել խոշոր ներդրումներ։
Հարակից հրապարակումներ`
- Լիդիանը հնարավորություն է ստացել իրականացնել ձմեռացման աշխատանքներ Ամուլսարում
- Գագիկ Ծառուկյան. Տնտեսական ճգնաժամի պայմաններում հարկեր չեն բարձրացնում
- Լևոն Գալստյան. Փաշինյանին սխալ ինֆորմացիա են փոխանցում Թեղուտի մասին
- Երբ տեղի ունենա տնտեսական վարքի փոփոխություն, դա կլուծի նաև տնտեսական հեղափոխության խնդիրը. Փաշինյան
- Ազատության և մրցակցային պայմաններում շուկայական տնտեսության նորմերը սկսելու են գործել. տնտեսագետ
- «Լիդիան Արմենիա»-ին հանձնարարվել է ձեռնպահ մնալ ընդերքօգտագործման որևէ գործողություն կատարելուց
- Փաշինյանն անդրադարձավ «Ռենկո»-ի կողմից ջերմաէլեկտրակայան կառուցելու հարցին
- «Ժամանակ». Շնող ՀԷԿ-ի կառուցման ծրագրի իրականացումը և ԱՄՆ-ի իրականացվող պատժամիջոցները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան