Ջորջ Բուշ-ավագը հուղարկավորվելու է Տեխասում գրադարանի տարածքում
ԱՄՆ 41-րդ նահագան Ջորջ Բուշ-ավագի հուղարկավորությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին Տեխաս նահանգի Քոլեջ-Սթեյշն քաղաքի գյուղատնտեսության և մեքենաշինության համալսարանի նրա անվան նախահագական գրադարանի տարածքում։
kp.ru-ի հաղորդմամբ հայտարարել են ուսումնական հաստատության մամուլի ծառայությունից։ Հայտնի է, որ նրա դագաղը տեղափովելու է այդ քաղաք գնացքով մահացածի մերձավորների և հարազատների ուղեկցությամբ։
Երկրի նախկին նախագահը հուղարկավորվելու է նրա ընտանիքին պատկանող տարածքում, որը գտնվում է գրադարանի շենքի մոտ։ Այնտեղ է թաղված նաև նրա կինը, որը մահացել է անցած տարի և նրանց դուստրը, որը մահացել է 1953 թվականին երեք տարեկանում։
Թաղմանը կարող են ներկա լինել քոլեջի բոլոր ուսանողներն ու ուսուցիչները։ Բայց ընդհանուր արարողությունը փակ է լինելու։
Հիշեցնենք, որ Ջորջ Բուշ-ավագը մահացել է նոյեմբերի 30-ին 94 տարեկանում։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում հայտարարված է ազգային սգո օր։
Հարակից հրապարակումներ`
- Մահացել է Ջորջ Բուշ-ավագը
- Սպանվել է Ջորջ Բուշ-ավագի սրտաբանը
- Ջորջ Բուշ-ավագը կրկին հոսպիտալացվել է
- Ջորջ Բուշ-ավագի առողջականը վատացել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան