Սիմֆերոպոլի օդանավակայանը կկրի Այվազովսկու անունը
Նախնական տվյալներով, հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունը առաջատարն է Սիմֆերոպոլի օդանավակայանի անունների հարցման ընթացքում:
mk.ru կայքի հաղորդմամբ, համապատասխան կայքում հարցման ընթացքում մեծ ծովանկարչի անվանը կողմ է քվեարկել 133 հազար մարդ: Եկատերինա կայսրուհու օգտին քվեարկել է օգտատերերի շուրջ 1/3-ը, իսկ 50 հազար մարդ քվեարկել է ծովակալ Նախիմովի անվան օգտին:
Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 255 հազար օգտատեր: Ընդ որում, վերջին մեկ օրում քվեարկողներն ակտիվացել են, 1 օրում աճը կազմել է 43,4 հազար:
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն։
Հարակից հրապարակումներ`
- Աճուրդում Այվազովսկու կտավը վաճառվել է գնահատվածից ավելի թանկ
- Այվազովսկու պատկերասրահը մնում է Ղրիմի սեփականությունը
- Առաջարկվել է Սիմֆերոպոլի օդանավակայանն անվանել ի պատիվ Այվազովսկու կամ Գրինի
- Այվազովսկին պատկանում է աշխարհին. Ռուսական պետական թանգարանի տնօրեն
- Այվազովսկին հայ էր, դա կրում էր իր մեջ. Դմիտրի Լոսև
- «Այվազովսկին և ծովանկարիչները». ցուցահանդես Բելառուսում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան