2018-ի լավագույն 100 երգերը
The Guardian ամսագրի երաժշտական քննադատներն ընտրել են այս տարվա լավագույն 100 երգը։ Մանրամասները ներկայացրել է Լենտա.ռու կայքը։ Առաջին տեղում է ամերիկացի ռեփեր Դոնալդ Գլովերի, ով հանդես է գալիս Childish Gambin կեղծանունով, This Is America երգը։ Երգի տեսահոլովակը համարվեկ է «դարի գլխավոր երաժշտական տեսանյութը»։
Երկրորդ տեղում է Ժանել Մոնեի Make Me Feel երգը։ Երաժշտության ստեղծման գործում նրան օգնել է երգիչ Պրինսը։ Երրորդ տեղում է Արիանա Գրանդեի No Tears Left To Cry երգը։ Երգչուհին այն թողարկել է Մանչեսթրում ահաբեկչությունից հետո։ Երգչուհու մեկ այլ` Thank U, Next կատարումը ցուցակի 6-րդ տեղում է։ Տեսահոլովակը թողարկվել է դեկտեմբրի 2-ին և առաջին 35 րոպեում հավաքել 1 միլիոն դիտում։
Տասնյակում է ընդգրկված են շվեդ, ֆրանսիացի, բրիտանացի կատարողների երգեր։ Տասնյակը եզրափակում է The 1975 խումբը Love It if We Made It երգով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան