«Արագածը» պահպանում է առաջատարի դիրքը
Տեղի են ունեցել Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի Ա լիգայի 9-րդ տուրի հանդիպումները: ՖԻՄԱ-ն 95:98 հաշվով պարտվել է «Ուրարտու-Վիվառոյին», «Արթիկ-Ման Հոլդինգը» 89:73 հաշվով առավելության է հասել «Էրեբունի Սեդարսի» նկատմամբ:
Ստեփանակերտում առաջին անգամ սեփական հարկի տակ հանդես է եկել «Արցախը» և լավ խաղով ուրախացրել տեղի մարզասերներին: Տանտերերը 122:104 հաշվով տպավորիչ հաղթանակ են տոնել «Արագածի» նկատմամբ: Դա երևանյան թիմի առաջին ձախողումն էր առաջնությունում:
Այնուամենայնիվ, «Արագածը» վաստակած 17 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Առաջին եռյակում են նաև «Ուրարտու-Վիվառոն»` 15 միավոր և «Արթիկ-Ման Հոլդինգը»` 14 միավոր: 10-րդ տուրոմ կհանդիպեն «Ուրարտու-Վիվառո»-«Արագած», «Էրեբունի Սեդարս»-ՖԻՄԱ և «Արցախ»-«Արթիկ Ման Հոլդինգ» զույգերը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան