Կարեն Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մանրամասները Տոնոյանը ներկայացրել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարին
Անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ կրթական ծրագրերի կատարելագործման և մեթոդաբանության ամրապնդման հարցերի վրա, ինչպես նաև հիմք ընդունելով «համազգեստով քաղաքացի» հայեցակարգը՝ քայլեր ձեռնարկել զինծառայողների քաղաքական իրավունքների իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:
Այս մասին նշել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարետ Ֆարնուորթիի և Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովայիի հետ հանդիպմանը։
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կարևորվել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնին փորձագիտական օժանդակության տրամադրումը, այդ թվում նաև՝ պաշտպանական ոլորտը կանոնակարգող օրենսդրական նախաձեռնությունների սոցիալական ազդեցության գնահատման կարողությունների զարգացման մասով:
Զրուցակիցներն անդրադարձել են «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ-ի վճռի կատարման հարցում ՀՀ պաշտպանության նախարարությանը փորձագիտական օժանդակության տրամադրման անհրաժեշտությանը:
Որպես մարդու իրավունքներին առնչվող խնդիր` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հյուրերին ներկայացրել է նաև 2018թ. հունիսին հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մանրամասները:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյան. Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ
- ԿԽՄԿ ներկայացուցիչները կայցելեն Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանին
- Կարեն Ղազարյանին վերադարձնելու պահանջով Բերդավանում փակել են միջպետական ավտոճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին