Էրմիտաժում չի թույլատրվի նկարահանել երաժշտական տեսահոլովակներ
Էրմիտաժում թույլ չի տրվի նկարահանել երաժշտական տեսահոլովակներ։ Ինտերֆսքսի հաղորդմամբ, հայտարարել է թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին։
«Մենք թույլ չենք մեզ մոտ նկարահանել տեսահոլովակներ։ Այստեղ կարելի է նկարահանել միայն Էրմիտաժի մասին ֆիլմեր։ Մենք նաև համերգներ ենք կազմակերպում, որոնք նույնպես ձայնագրվում են։ Մեզ մոտ Սոկուրովն է, այլ ոչ թե Բեյոնսեն»,- նշել է նա։
Երգչուհի Բեյոնսեն և ռեփեր Ջեյ Զին ամռանը համատեղ Apeshit երգի տեսահոլովակ են նկարահանել Լուվրում։ Մասնավորապես, կադրերում երևում է Լեոնարդո Դա Վինչիի «Ջոկոնդան»։
Հարակից հրապարակումներ`
- Էրմիտաժում նախատեսում են ցուցադրել քանդակներ, որոնց թույլ կտան դիպչել
- Էրմիտաժը՝ աշխարհի լավագույն թանգարանների հնգյակում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան