«Հրապարակ». Հայտնի գործիչներն իրենց սենյակներում խլացուցիչներ են տեղադրում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո Հայաստանում գաղտնալսումներից մեծ զգուշավորություն կա․ հայտնի գործիչներն իրենց սենյակներում խլացուցիչներ են տեղադրում, բջջայիններով գրեթե չեն խոսում։ Հայտնի գաղտնալսումից հետո «պրիվատ» գրում-խոսում էին Վայբերով, Վոթսաբով, որը, ասում էին, չի լսվում, հիմա դրանցից էլ են խուսափում։ «Վերջին շրջանում կապի այդ միջոցները ևս գաղտնալսվում են, միակ կապը, որ չէր գաղտնալսվում, տելեգրամն է, բայց այն գաղտնալսելու ձևն էլ են գտել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում