2007-ից առաջին անգամ «Ոսկե գնդակը» չի շնորհվել Մեսսիին կամ Ռոնալդուին
Փարիզում նախօրեին կայացել է «France Football» ամսագիրի կազմակերպած «Ոսկե գնդակ-2018»-ի մրցանակաբաշխությունը: Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դարձել է 2018 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր։
championat.com-ը գրում է, որ այսպիսով, 2007 թվականից հետո առաջին անգամ է, որ այդ մրցանակը չեն ստացել «Բարսելոնայից» Մեսսին կամ «Յուվենտուսից» Ռոնալդուն։
Այս անգամ Ռոնալդուն երկրորդ տեղում է, Մեսսին՝ հինգերորդ, 2006-ից առաջին անգամ չհայտնվելով լավագույն եռյակում։
Լավագույն տասնյակը.
1. Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա)
2. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս», Պորտուգալիա)
3. Անտուան Գրիզման («Աթլետիկո», Ֆրանսիա)
4. Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա)
5. Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Արգենտինա)
6. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս)
7. Ռաֆայել Վարան («Ռեալ», Ֆրանսիա)
8. Էդեն Ազար («Չելսի», Բելգիա)
9. Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա)
10. Հարի Քեյն («Տոտենհեմ», Անգլիա)
France Football ամսագիրն ընտրել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։ «Կոպա Տրոֆի» մրցանակը ստացել է Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։
Հարակից հրապարակումներ`
- «Բարսելոնայում» զարմացած են, որ Մեսսին չկա «Ոսկե գնդակի» հավակնորդների մեջ
- Մեսսին ու Ռոնալդուն, հնարավոր է, «Ոսկե գնդակ»-ի թեկնածուների եռյակում չլինեն
- Ներկայացվել են «Ոսկե գնդակ»-ի հավակնորդները
- Նեյմարը պատմել է, թե ինչպես կարող է հաղթել «Ոսկե գնդակ»-ը