Ֆրանսիայի իշխանությունները վառելիքի գների մորատորիում են սահմանել
Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնապես բենզինի և դիզվառելիքի գների աճի մորատորիում են սահմանում վեց ամսով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը՝ ելույթ ունենալով Մատինիոնյան պալատում:
Մորատորիումի սահմանումը «դեղին բաճկոնավորների» շարժման մասնակիցների պահանջներից մեկն է եղել։
«Ոչ մի հարկ չի կարող հասարակության միասնությունից թանկ լինել։ Ես լսեցի ֆրանսիացիների զայրույթը։ Այժմ երկխոսության ժամանակն է։ Ես այդ նոր կանոնները կասեցնում եմ կես տարով»,- ասել է Ֆիլիպը։
Բացի սրանից՝ որոշվել է կես տարով հետաձգել նաև ավտոմեքենաների տեխնիկական հսկողության նոր կանոնների սահմանումը:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմ չի մտցվի
- Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ
- Էյֆելյան աշտարակը փակել են բողոքի ցույցերի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան