ԶԼՄ-ները հարբած Պորոշենկոյի մասնակցությամբ տեսանյութ են հրապարակել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հարբած վիճակում ելույթ է ունեցել Կիև-Բորիսպոլ արագընթաց գնացքի գործարկման արարողությանը։ Ինչպես հայտնում է «Գազետա.ռու»-ն, տեսանյութը հրապարակել է ТВЦ հեռուստաալիքը։
Նշվում է , որ արագընթաց գնացքի գործարկումը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին։
Տեսահոլովակում Պորոշենկոն առանց գլխարկի է և հավաքվածներին պատմում է գնացի առավելությունների մասին։ Հատկանշական է, որ բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, նախագահի ելույթի ընթացքում ծիծաղել են։
Ավելի վաղ Ուկրաինայում հայտնել էին, որ Պորոշենկոն հարբած է եղել նաև Եվրոմայդանի ժամանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում