Անհայտ անձիք խոչընդոտել են ՔՈ քարոզարշավը
Քիչ առաջ Ապարանի Գնթունիք սուպերմարկետի հարակից տարածքում խոչընդոտվել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավը։
Կուսակցությունն իր ֆեյսբուքյան էջում նաև տեսանյութ է հրապարակել։
Քարոզարշավն իրականացնում էին կուսակցության թիվ 7 ընտրատարածքի տարածքային թեկնածուներ Մարիամ Չախոյանը և Ռոբերտ Դավթյանը։
«Անհայտ անձիք հորդորել են հեռանալ տարածքից, խփել հեռախոսին նկարելու ընթացքում, խլել այն։ Տարածքում եղել է նաև ոստիկան, որը չի միջամտել»,-հայտնում են կուսակցությունից։
Հարակից հրապարակումներ`
- Հույս ունեմ՝ կձերբազատվենք Փաշինյանի ու ՀՀԿ-ի սև ու սպիտակ խաղից. ՔՈ ՍԴԿ պատգամավորի թեկնածու
- «Սասնա ծռեր»-ը միանում է ՔՈ ՍԴԿ-ի առաջարկած համաձայնագրին
- ՔՈ ՍԴԿ-ն ակնկալում է, որ կլինի խորհրդարանում
- ՔՈ ՍԴԿ-ն մանդարին է բաժանել երեք վարչական շրջանում