Amazon-ը կարճ ժամանակով դարձել էր ամենաարժեքավոր ընկերությունը՝ անցնելով Apple-ին ու Microsoft-ին
Amazon ընկերությունը կարճ ժամանակով Wall Street-ում կարողացել է անցնել Apple ու Microsoft ընկերություններին ու դառնալ ամենաարժեքավոր ընկերությունը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Նախօրեին Amazon-ի ակցիաներն աճել են 4,7 տոկոսով ու շուկայական գինը կազմել է 865մլրդ դոլար։ Apple ընկերության ակցիաներն աճել են 2,1 տոկոսով ու կապիտալիզացիան կազմել է 864,8մլրդ դոլար։ Microsoft-ի ակցիաները աճել են 0,9 տոկոսով, որի արժեքը դարձել է 859մլրդ։
Նոյեմբերի վերջին Microsoft-ի շուկայական արժեքն արցել էր Apple-ից։ Microsoft-ինը կազմում էր 812,9մլրդ դոլար, իսկ Apple-ինը՝ 812,6մլրդ դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին