ԱԺ-ում քվորում չկա
Ազգային ժողովում այսօր պետք է մեկնարկի հերթական քառօրյան, սակայն դեռ քվորում չի ապահովվում։
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց. «Քանի որ համաձայն օրենքի չորս ժամ ունենք քվորումն ապահովելու, առաջարկում եմ շենքից չբացակայել, աշխատենք աշխատասենյակներում, և երբ որ 53 ձայնը կհավաքվի կսկսենք մեր աշխատանքը»։
Նշենք, որ այսօր ի թիվս այլ հարցերի՝ օրակարգում ընդգրկված է նաև ԱԺ պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ԱԺ-ում Արամ Հարությունյանի հարցով քվորում չլինի, հաջորդ ԱԺ-ն այդ հարցին կանդրադառնա. Նիկոլ Փաշինյան (լրացված)
- ԱԺ նախագահի հայտարարությունը՝ դատախազության միջնորդության մասին
- ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան