Թրամփը թվիթերով հայտնել է ՌԴ հետ սպառազինության մրցավազքի ավարտի ցանկության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում գրառում է արել, որում նշում է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հաշտեցում ու սպառազինությունների մրցավազքի ավարտ։ Այս մասին հայտնում է Russia insider-ը։
«Ես համոզված եմ, որ ապագայում մի օր, նախագահ Սին (Չինաստանի նախագահ Սի Ցզինպին) ու ես՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ միասին, կսկսենք խոսել իմաստալից դադարի մասին, որը դարձել է խոշոր ու անվերահսկելի զենքի մրցավազք։ ԱՄՆ-ն այս տարի ծախսել է 716մլրդ դոլար։ Սա խելագարություն է»,-գրել է Թրամփը թվիթերում։
Արդյո՞ք այս թվիթին կհաջորդեն քայլեր, ցույց կտա ժամանակը՝ հաշվի առնելով Թրամփի տատանողական քաղաքականությունը։
Հիշեցնենք, որ Թրամփը չեղարկեց Պուտինի հետ դեկտեմբերի 1-ին նախատեսված հանդիպումը Բուենոս Այրեսում՝ Կերչի նեղուցում ռուս-ուկրաինական բախման պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան