Արամ Օրբելյան. Այս պահին քննարկվել է ապացույցների թույլատրելիությունը
Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունն ընդմիջվեց։ Փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ինչպես նշել էին, ներկայացրել ու քննարկել են նախատեսված միջնորդություններից մեկը։
«Այս պահին քննարկվել է ապացույցների թույլատրելիությունը կալանքը քննարկելու հարցում, արդյո՞ք կալանքը կարող է կիրառվել ինչ-որ նյութերի հիման վրա, որոնք օրենքով նախատեսված ապացույցեի պարամետրերին չեն համապատասխանում»,-ասաց Օրբելյանը։
Փաստաբանն այս առումով ասաց, ծայրահեղ օրինակ կբերի, ինչ-որ մեկը տեսել է ինչ-որ մեկին, առանց անունը նշելու, ինչ-որ բան անելիս, դրա մասին պատմել է ինչ-որ մեկը, այսինքն՝ աղբյուրի չբացահայտված ցուցմունքը կարելի է ապացույց համարել, թե՞ ոչ։
«Դռնփակ դատական նիստում հնչած առանձին ապացույցներին չեմ անդրադառնալու»,-ասաց փաստաբանը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալը հայտարարել է, թե տեղյակ չի եղել ՊՆ 0038 գաղտնի հրամանից։
«Տարօրինակ չի, որ Քոչարյանը տեղյակ չի եղել հրամանի բովանդակությունից։ Բոլորդ գաղտնալսված ձայնագրությունը լսել եք։ Արթուր Վանեցյանը Սասուն Խաչատրյանին հարցնում է, ի՞նչ ասեց, երբ տեսավ հրամանը։ Նախարարների բոլոր հրամանները նախագահը չի կարող տեսնել։ Ավելին ասեմ, վարչության պետերի որոշումները փոխնախարարը չի տեսնում, բոլոր փոխնախարարների գործընթացի մասին վարչապետը տեղյակ չէ։ Ոչ մեկի վրա բարդման գործընթաց չի լինում, ես չասեցի դա օրինական է, թե անօրինական»,-ասաց Օրբելյանը՝ ավելացնելով, որ հետևություններ կարող են այն ժամանակ, երբ հստակեցված լինեն հրամանի ընդունման նախադրյալնեը, արդյո՞ք այն ընդունվել է, թե՞ ոչ, քննարկվե՞լ է, թ՞ե ոչ։
Փաստաբանը նշեց, որ իրենց առարկությունը հիմնականում վերաբերում է հապճեպությանը, սենսացիան չի բերում արդարադատության իրականացմանը։
«Արդարադատությունը շատ ձանձրալի գործընաց է, այն ենթադրում է, որ մանրակրկիտ պետք է հանգամանքները պարզվեն, նոր սկսվի դատական գործընթացը։ Դա չի նշանակում, ոչ չեն կարող կալանքի հարցեր քննվեն, քննչական գործողություններ, առգրավումներ կատարվեն։ Բայց դա նշանակում է, պետք է կարողանալ զերծ մնալ սենսացիոն հայտարարություններ անելու ցանկությունից»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանին կմիջնորդեն դիմել ՍԴ
- Արամ Օրբելյան. Գլխավոր դատախազի արգումենտները բավականին հետաքրքիր էին, քննարկման արժանի
- Հայկ Ալումյան. Չէի ասի, որ համոզիչ են գլխավոր դատախազի հակափաստարկները, բայց մանրակրկիտ աշխատել է
- Արամ Օրբելյան. Ավարտվեց պաշտպանների բողոքների ներկայացումը
- Ռոբերտ Քոչարյան. Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգածության կարիք ունեն
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվել է
- Ալումյան. Դատավորին որոշել են վիճակահանությամբ, իսկ դրա արձանագրությունը չկա
- Ալումյան. Այսօր չհասցրեցինք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան