ՀԱՊԿ գագաթաժողովը չի կայանա
ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 6-ին, չեղյալ է հայտարարվել՝ հաշվի առնելով Հայաստանի համապատասխան խնդրանքը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Հաշվի առնելով, մասնավորապես, հայկական կողմի խնդրանքը, որ նախընտրական շրջան է, որը կավարտվի դեկտեմբերի 9-ին, որոշեցինք ՀԱՊԿ գագաթնաժողով չանցկացնել»,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ասել է Ուշակովը՝ Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ։
Նա նշել է, որ այդպիսով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովն առաջարկել է հետաձգել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հարակից հրապարակումներ`
- Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար չի ընտրվի
- Դավիթ Տոնոյան. Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները
- ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը կմասնակցի Նիկոլ Փաշինյանը. Արարատ Միրզոյան
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր և ոչ էական հարց է, կան շատ ավելի էական հարցեր. Փաշինյան
- ՀԱՊԿ-ում Վիրաբյանին փոխարինել է Բիյագովը
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան