Ի՞նչ կարելի էր անել նոր տոնածառի համար ծախսված 71 մլն դրամով
Դեռ երևանցիները չէին մարսել նոր տոնածառ ունենալու մասին լուրը, եկավ ծախսը։ Քաղաքապետարանի բյուջեից 71 մլն դրամ է հատկացվել տոնական նոր ծառ ունենալու համար։
Այ սա այնքան էլ չուրախացրեց ամեն օր կանգառներում ժամերով տրանսպորտի սպասող, դրանց մեջ մի կերպ խցկվող, ամեն անգամ անսարք վերելակ մտնելուց անվտանգ տեղ հասնելու համար աղոթող, վթարային շենքերում ապրող, քարուքանդ ու ցեխոտ փողոցներով օրը մի քանի անգամ անցնող, կոյուղատարի հարցն ամիսներ շարունակ լուծել չկարողացող... երևանցիներին։
Սոցցանցերում էլ շատ բացասական արձագանքեր կան։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հաշվել ու հրապարակել է, թե ինչ կարելի էր անել 71 մլն դրամով մայրաքաղաքի ու նրա բնակիչների համար։
«Ուրեմն տարեկան կտրվածքով Երևանում 71 միլիոն դրամի կարելի է անել հետևալ բաները․
-Ոռոգման ենթակառուցվածքներ- 74 միլիոն դրամ
-Վթարայնության աստիճանի հենապատերի նորոգում-90 միլիոն դրամ
-Հարզդանի կիրճի բարեկարգում-2 միլիոն դրամ
-Մայրուղիների և փողոցների վերանորոգում- 50 միլիոն դրամ
-Փողոցների պահպանում և շահագործում- 83 միլիոն դրամ
-Վերելակների վերանորոգում 109 միլիոն դրամ
-Գետերի հուների մաքրում 38 միլիոն դրամ
Հասարակական զուգարանների պահպանում-ընդամենը 2 միլիոն դրամ
Շենքերի և շինությունների հետազոտման աշխատանքներ 15 միլիոն դրամ
-Վթարային պատշգամբներ-53 միլիոն դրամ
-Կոյուղագծերի կառուցում-4 միլիոն դրամ
Առողջապահական կազմակերպությունների բժշկական սարքավորումների ձեռքբերում -70 միլիոն դրամ։
Սա 2018-ի բյուջեով տարեկան ծրագրեր են և այս շարքը կարելի է շարունակել։ Կտեսնենք 2019-ի բյուջերի վիճակը /համոզված եմ շատ բան չի փոխվել/։
Սա նույն է, թե տանդ ջրի խողովակները պայթեն, առաստաղը կաթա, բայց դու նոր տոնածառ գնես»։
Լրագրող Արմեն Դուլյանն էլ քաղաքային իշխանություններին այլ առաջարկ է ներկայացրել. «Նոր տոնածառի վրա խոշոր գումար ծախսելու փոխարեն վիրտուալ տոնածառ տեղադրեք հրապարակում... Դա կխորհրդանշի, նախ, որ հնից լիովին հրաժարվում ենք, երկրորդն էլ՝ առաջնութուն ենք տալիս բարձր տեխնոլոգիաներին»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին