«Համապատասխան պատասխան կստանա անձամբ ինձանից». Սիմոնյանը՝ Շարմազանովին
«Ակնհայտ է, որ հերթական անգամ ի ցույց են դնում իրենց վերաբերմունքը։ Ես, համենայնդեպս, որպես պատգամավոր այստեղ եմ և պատրաստ եմ իմ պարտականությունը կատարել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավորների ներկա չլինելուն ու քվորում չապահովելուն:
Լրագրողի դիտարկմանը, թե «չեք կարծու՞մ, որ մի շաբաթից այս խորհրդարանի աշխատանքները վերջանում են և մյուս խորհրդարանի աշխատանքները սկսելուց հետո Արամ Հարությունյանն այլևս պատգամավոր չէր լինի, հետևաբար հարցն ավելի հեշտ կլուծվեր», նա պատասխանեց. «Այսինքն արհեստականորեն ի՞նչ-որ բան արվեր, հա՞: Եթե օրենքի բնականոն գործընթաց է, դա պետք է արվի: Ի վերջո, որ պատգամավորի հետ կապված նման իրավիճակ ենք ունենալու, վարչապետը ամիսներ առաջ ամբիոնից հնչեցրել էր այդ մասին»:
Ինչ վերաբերում է դաշնակցականների կողմից հնչող քննադատություններին, թե պատահական չէ, որ այս ամենն արվում է քարոզարշավի ընթացքում, Սիմոնյանն ասաց. «Սա չէ, որ պետք է մեզ օգնի, որ մենք շատ ձայն հավաքենք»:
Խոսելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի երեկվա հայտարարությունից, պատգամավորը նշեց. «Էդուարդ Շարմազանովին ուզում եմ մի բան հորդորել, որ ինքը կոռեկտ մնա, որովհետև, եթե ինքը շարունակի նույն ոճով, անցնի կոռեկտության սահմանը, համապատասխան պատասխան կստանա անձամբ ինձանից: Կոչ եմ անում կոռեկտ մնալ և ոճը փոխի, երբ խոսում է ՀՀ վարչապետի մասին»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում քվորում չկա
- Հասել ենք նրան, որ կարծիք հնչեցնելը արդեն դավաճանություն է համարվում. Շարմազանով
- Ալեն Սիմոնյան. «Իմ քայլը»-ի ցուցակից չեք հիասթափվի
- Անցումային խորհրդարան չի լինելու. Ալեն Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում