Օդային աղետի պատճառների բացահայտումը թույլ կտա հետագայում բացառել նման ողբերգության կրկնությունը. Բաբլոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ԶՈւ ՈՒ-25 գրոհային ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված օդաչուների ընտանիքներին։
«Խորապես ցնցված եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռի կործանման և զինվորական օդաչուներ, փոխգնդապետ Արմեն Բաբայանի ու մայոր Մովսես Մանուկյանի զոհվելու ծանր լուրից:
Վստահ եմ, որ օդային աղետի պատճառների բացահայտումը թույլ կտա հետագայում բացառել նման ողբերգության կրկնությունը, իսկ կատարվածը որևէ կերպ չի անդրադառնա զինված ուժերի անձնակազմի մարտական ոգու վրա:
Ծանր կորստյան այս պահին իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված օդաչուների ընտանիքներին, կիսում նրանց անփարատելի վիշտը և մաղթում եմ ոգու արիություն»,- ասված է Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում:
Հարակից հրապարակումներ`
- Կաթողիկոսը ցավակցություն է հայտնել ՍՈւ-25 ինքնաթիռի վթարի կապակցությամբ
- Սոնա Տռուզյան. Քննություն է տարվում՝ պարզելու ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի պատճառները
- Զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի օդաչուները զոհվել են
- Կորել է կապը ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան