Այս տարածաշրջանում ամենաքիչը կրթությանը փող տվող բյուջեն Հայաստանինն է. Արամ Սարգսյան
««Մենք» դաշինքն ընտրություններից առաջ ձևավորված նոր թիմ է, որը փորձելու է իր ներկայությամբ Ազգային ժողովում լուծել այն խնդիրները, որոնք հուզում են մեր ժողովրդին»,- ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակում Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներին ասաց դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը։
Նա թվարկեց ժողովրդին հիմնական հուզող խնդիրները՝ գործազրկություն, անվտանգություն, առողջապահություն, սոցիալական և կրթական։
Աշխատատեղերի խնդրի լուծման համար Ա. Սարգսյանն ասաց, որ պետք է օգտագործել երկում եղած բնական ռեսուրսները՝ մետալուգիական հանքեր և ջրային. «Դրանք ճիշտ օգտագործելով՝ ստեղծել տնտեսական լուրջ նոր տեխնոլոգիական լոկոմոտիվ»։
Անվտանգության առումով պատգամավորության թեկնածուն նշեց, որ պետք է 20 հազարով ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը։
«18-20 տարեկան երեխաները պետք է հետ քաշվեն առաջնագծից, սովորեն ռազմական գործը, որպեսզի պատերազմի ժամանակ համապատասխան հակահարված տան թշնամուն»,- ասաց Ա. Սարգսյանը։
Հաշվարկների համաձայն, նրա խոսքով, պայմանագրայինների թիվը 20 հազարով ավելացնելու համար անհրաժեշտ է 240 միլիոն դոլար։
Առողջապահության ոլորտում, դաշինքի ծրագրի համաձայն, պետք է ներդնել առողջապահական ապահովագրություն, իսկ կրթության ոլորտում առաջարկում են կրկնապատկել բյուջեն։
«Այս տարածաշրջանում ամենաքիչը կրթությանը փող տվող բյուջեն Հայաստանինն է։ Ամոթ է, որովհետև մեր ժողովուրդը սիրում է կրթվել»,- ասաց Ա. Սարգսյանը։
Որտեղի՞ց գումարները։ Հարցին պատասխանելով՝ նա նշեց, որ երկու տեղից՝ առաջին՝ ստվերի ու կոռուպցիայի վերացում, այս ուղղությամբ պետք է հստակ պայքար վարել, երկրորդ՝ երկրի տնտեսությունը, արդյունաբերությունը պետք է տեղից պոկել արդյունաբերական խոշոր ձեռնարկությունների միջոցով, որոնք հարյուր հազարավոր աշխատատեղեր կապահովեն։
«Տուրիզմով, գյուղատնտեսությամբ կամ նոր տեխնոլոգիաներով այդ խնդիրը հնարավոր չէ լուծել, ինչն այսօրվա իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը դրել են իրենց ծրագրում։ Այն մոտեցումները, որոնք մենք դրել ենք մեր ծրագրում, իրականացնելու ենք, ամեն օր գործ ենք անելու»,- ասաց «Մենք դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուր Քոքոբելյանը բանավեճի է հրավիրում իշխանությանը
- Հայաստանում չկա չլուծվող հարց, ուղղակի մարդիկ են պետք, ովքեր կարող ուժ են. Քոքոբելյան
- Այնպես չէ, որ այն, ինչ անում է գործող իշխանությունը, միանշանակ ճիշտ է. Արամ Սարգսյան
- Մինչև այս պահը Հայաստանում լուծված չէ ոչ ստվերի, ոչ մենաշնորհների հարցը. Խ.Քոքոբելյան
- ՀՀԿ-ից մինչև ՔՊ Հայաստանի ապագան տեսնում են Ռուսաստանում, ՀԱՊԿ-ում. Արամ Սարգսյան
- Նիկոլ Փաշինյանն իմ ընկերն է, և ես ուզում եմ օգնած լինել նրան. Արամ Սարգսյան
- Տասնյակ հազարավոր աշխատողներ չգիտեն՝ ընտրությունից հետո աշխատելու են, թե նոր եկածը հանելու է. Արամ Սարգսյան
- Մեր շփման գծի սահմանին ժամկետային զինծառայողներ չպետք է կանգնեն. Արամ Սարգսյան
- «Մենք» դաշինքը գլխավորում է Արամ Սարգսյանը
- Արամ Սարգսյանը կարծում է՝ ՀՀԿ-ն և ՔՊ-ն էլ կարող են դաշինք կնքել
- «Մենք»-ը չի լինելու գրպանային ընդդիմություն. Քոքոբելյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները