Քաղաքական 12:55 04/12/2018 Արցախ

Արցախի նկատմամբ զրո պատասխանատվություն ենք տեսնում. Դավիթ Շահնազարյան

«Արցախի հարցում որևէ զիջում լինել չի կարող։ Պատերազմը կարող է սկսվել ամեն օր, այն անխուսափելի է։ Փաշինյանն իր իրարամերժ հայտարարություններով լուրջ փաստարկներ է տվել Ալիևին, որպեսզի նա կարողանա այլ դիրքերից խոսել միջազգային հանրության հետ և ապացուցի, որ ռազմական գործողությունները կարող են բավական իրավաչափ լինել։ Նա այլ «նվերներ» էլ է տվել»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը։

Հարցին՝ արդյոք Արցախի ռազմական ղեկավարությունը կաշկանդված է՝ չխոսելու առկա վտանգների մասին, բանախոսը դրական պատասխան հնչեցրեց. «Ես վստահ եմ, որ իրենք կաշկանդված են իրենց պատասխանատվությամբ Արցախի Հանարապետության անվտանգության նկատմամբ, որը բացարձակապես չկա ներկայիս իշխանությունների մոտ։ Դրանով է բացատրվում նրանց զուսպ կեցվածքը։ Գործող վարչապետին ուղղակիորեն չհաջողվեց նրանց ներքաշել հրապարակային բանավեճի մեջ, ինչն իր նպատակն էր»։

Լրագրողները Դավիթ Շահանզարյանից հետաքրքրվեցին՝ հիմնախնդրի կարգավորման համատեքստում որն է ՀՀԿ-ի դիրքորոշումը, արդյոք շարունակում է մնալ տարածքներ՝ կարգավիճակի դիմաց դրույթը։

«Բանակցային դիրքորոշումը, եղել է՝ կարգավիճակ՝ տարածքների դիմաց։ Դա Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակն է, այլ դիրքորոշում չկա և չի կարող լինել»,- ասաց պատգամավորության թեկնածուն։

Անդրադառնալով Արցախի հարցում Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին, բանախոսը նշեց, որ վերջինիս միշտ համարել է բարձր կարգի դիվանագետ, սակայն թե ինչպիսի նախարար է, ձեռնպահ մնաց մեկնաբանություններ անել։

«Նախկին իշխանությունների՝ հատկապես վերջին տարիների արտաքին քաղաքականությանը ես պաշտպանել եմ։ Արցախի հարցով քաղաքականությանն ամբողջովին սատարել եմ։ Ինչ վերաբերում է ներկայիս արտգործնախարարին, նա երբևէ՝ մինչև նախարար դառնալն, Արցախի հարցով չի զբաղվել։ Ես չգիտեմ՝ հիմա նա որքանով է տիրապետում այդ հարցին»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։

Դիտարկմանը, որ առաջիկայում Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանագիր է ստորագրվելու՝ Սու30 կործանիչներ գնելու վերաբերյալ, արդյոք սա՞ էլ համարում է պարտվողական քաղաքականության բաղադրիչ մաս, բանախոսը նշեց, որ ինքը պարտվողական չի ասել։

«Ես ասել եմ, որ ներկայիս իշխանությունը նպատակադրված իրականացնում է քաղաքականություն, որի բանաձևն է իշխանություն՝ Արցախի անվտանգության դիմաց։ Ես շատ ռազմական փորձագետների հետ եմ խոսել, դժվար է ասել՝ ինչքանով են այդ ծախսերն արդյունավետ։ Առնվազն համարում եմ վիճելի՝ փորձել ստեղծել կործանիչ ավիացիա։ Այսօր Ադրբեջանն ունի բացարձակ գերակայություն օդում, մենք ունենք բավական լուրջ առավելություն հրթիռային համակարգերում և հակաօդային պաշտպանությունում»,- ասաց Շահնազարյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի բարեկամ համարվող Ֆրանսիան հակաօդային համակարգեր է վաճառելու Ադրբեջանին։

Հարցին՝ իր կարծիքով, Նիկոլ Փաշինյանի անտեղյակության արդյո՞ւնք էր, որ նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե մինչ այժմ քննարկվել է բացառապես տարածքների հանձնման հարց, բանախոսը նշեց՝ դա պրոպագանդիստական հայտարարություն էր։

«Ես չեմ ուզում «սուտ» բառն օգտագործել, բայց նրա ասածը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Նա չի տարբերում Մադրիդյան փաստաթղթում որոնք են սկզբունքները, որոնք՝ տարրերը։ Իսկ այնտեղ կա երեք սկզբունք, վեց տարր։ Այս փաստաթուղթն ընդամենը  փիլիսոփայություն է, որից կարելի է ստանալ այն, ինչ մենք ենք ուզում կամ այն, ինչ Ադրբեջանն է ուզում։

Փաշինյանն ասում է, որ Արցախի հարցը պետք է որոշի հայ ժողովուրդը։ Ոչ, տղա ջան, պետք է որոշի Արցախի ժողովուրդը։ Մի ժամանակ ասում էր՝ հրապարակում պետք է որոշել։ Սա ամբոխավարության հերթական դրսևորում է։ Կուսակցությունները ոչ թե պետք է անեն այն, ինչ ժողովուրդն ուզում է, այլ պետք է իրենց ծրագիրը ներկայացնեն և համոզեն, որ դա է ճիշտ։ Իր ամբոխահաճությունը տարել է արտաքին քաղաքականություն, ՊՆ-ն տարել է նաև իր քաղաքականություն։ Մենք տեսնում ենք Արցախի նկատմամբ զրո պատասխանատվություն»,- ամփոփեց Դավիթ Շահնազարյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}