Բոլթոն. ԱՄՆ սատարում է Իսրայելի՝ «Հզբոլլահի» թունելների ոչնչացման գործողությանը
Միացյալ նահանգները սատարում են «Հզբոլլահ» շարժման թունելների քանդման Իսրայելի գործողություններին։ Այս մասին,«Ռաշա թդեյի» փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը։
«ԱՄՆ վճռականորեն սատարում է Իսրայելի ջանքերը՝ ուղղված իր ինքնիշխանության պաշտպանությանը։ Մենք «Հզբոլլահին» կոչ ենք անում դադարեցնել թունելներ կառուցել Իսրայելում՝ զերծ մնալով բռնությունից և էսկալացիայից»,- գրել է նա թվիթերում։
Բոլթոնը նաև Իրանին և «նրա գործակալներին» կոչ է արել վերջ տալ տարածաշրջանում սադրանքներին։
Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր «Հյուսիսային վահան» գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է ոչնչացնել բոլոր ստորգետնյա ուղիները, որոնք Լիբանանից փորում է «Հզբոլլահը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան