Թրամփը այցելել է Կապիտոլիում՝ հարգանքի տուրք մատուցելու Ջորջ Բուշ ավագին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա կինը՝ Մելանյան, այցելել են Կապիտոլիում՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագին: Նրա աճյունը Կապիտոլիում է բերվել Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքից, որտեղ նա անցկացրել է կյանքի վերջին տարիները:
ՏԱՍՍ գործակալությունը գրում է, որ Թրամփի այցը նախատեսված չի եղել: ԱՄՆ նախագահի այցը եղել է կարճատև, նա ելույթ չի ունեցել, միայն մի քանի րոպե լուռ կանգնել է դագաղի առաջ ու հեռացել:
Հիշեցնենք, որ Ջորջ Բուշ ավագը մահացել է կյանքի 94 տարեկանում նոյեմբերի 30-ի գիշերը: Նա ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1993 թվականներին:
Հարակից հրապարակումներ`
- Ջորջ Բուշ-ավագի շունը հրաժեշտ է տալիս տիրոջը
- Ջորջ Բուշ-ավագը հուղարկավորվելու է Տեխասում գրադարանի տարածքում
- Մահացել է Ջորջ Բուշ-ավագը
- Ջորջ Բուշ-ավագը կրկին հոսպիտալացվել է
- Ջորջ Բուշ-ավագին դուրս են գրել հիվանդանոցից
- Ջորջ Բուշ ավագը հիվանդանոց է տեղափոխվել
- Մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը
- Ջորջ Բուշ ավագը՝ ԱՄՆ ամենաերկարակյաց նախագահ
- Քլինթոնը Բուշ ավագին գուլպաներ է նվիրել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան