Լուկա Մոդրիչի հայրը չի կարողացել զսպել արցունքները
«France Football»-ի վարկածով Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր: Լուկայի հայրը` Ստիպե Մոդիչը, չի կարողացել զսպել արցունքները` իմանալով որդու ձեռքբերման մասին: Նա արտասվել է «L’Equipe»-ն տված հարցազրույցի ժամանակ:
«Ես աշխարհի ամենաերջանիկ հայրն եմ: Լուկան իմ հանճարն է: Բառեր չեմ գտնում ասելու, ես երջանիկ եմ: Սա իմ տղայի կատարած քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Մենք հպարտանում ենք նրանով և շնորհավորում` արժանի հաղթանակ տոնելու առիթով»,- ասել է Ստիպե Մոդրիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա