Կաթողիկոսը ցավակցություն է հայտնել ՍՈւ-25 ինքնաթիռի վթարի կապակցությամբ
Ամենայան Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցություն է հայտնել ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 ինքնաթիռի վթարի ու օդաչուների զոհելու կապակցությամբ։
«Քիչ առաջ ցավով տեղեկացանք ՀՀ Զինված Ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի մասին, որի հետևանքով զոհվել են օդաչուներ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը։
Մեր վշտակցությունն ենք բերում օդաչուների ընտանիքներին և հարազատներին՝ աղոթելով զոհվածների հոգիների հանգստության համար», - ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Սոնա Տռուզյան. Քննություն է տարվում՝ պարզելու ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի պատճառները
- Զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի օդաչուները զոհվել են
- Կորել է կապը ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան