Կորեայի ձորում կորած քաղաքացու որոնումները շարունակվում են
Կորեայի ձորում կորած քաղաքացու որոնման աշխատանքները վերսկսվել են այսօր առավոտյան 07:27-ին։ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ժամը 14:00-ին ջրանցքում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են՝ մինչ ջրանցքի ավազանի ջրի մակարդակի իջեցումը:
Նշենք, որ դեպքի մասին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել երեկ երեկոյան առ այն, որ ժամը 14:00-ի սահմաններում քաղաքացին (63 տարեկան) գնացել է Կորեայի ձորի Շրջանցիկ թունելի ջրանցքի մոտակայքում գտնվող հողամասում աշխատանքներ իրականացնելու և չի վերադարձել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան