Հավասար պայմաններ երբեք չի լինում որևէ քարոզարշավում. Մարուքյան
«Շատ պարզ էր, որ չեն գալու և նիստ չէր լինելու»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավորների ներկա չլինելուն ու քվորում չապահովելուն:
«Դեպքի մասին վաղուց գիտենք, այստեղ ամբիոնից հայտարարվել է: Կարծում եմ, որ մինչև ընտրություններ քվորում չի լինի, իսկ դրանից հետո 7-րդ խորհրդարանի երդումից հետո բոլոր նրանք, ովքեր պատգամավոր չեն ընտրվել անձեռնմխելիությունից կզրկվեն ու արդեն կարելի է գործողություններ իրականացնել: Կարծում եմ՝ որևէ խնդիր չկա, կարելի է սպասել», - ասաց Մարուքյանը:
Նրա խոսքով՝ սա, հավանաբար, միակ դեպքը չի, այսպիսի բազմաթիվ դեպքեր կան, և հնարավոր է սրան հաջորդեն այլ բացահայտումներ։
Լրագրողի դիտարկմանը՝ թե սա որակում են որպես նախընտրական հնարք, Մարուքյանն արձագանքեց, որ ինքն այդպես չի կարծում, քանի որ այս մասին վարչապետի պաշտոնակատարն ավելի վաղ էր հայտարարել՝ նշելով, որ միայն մի փաստաթուղթ է բացակայում պատգամավորին կալանավորելու միջնորդություն ներկայացնելու համար:
«Վերջին հաշվով, դատախազը չի կարող դատարկ ձեռքերով, ձեռքերը թափ տալով գալ խորհրդարան և որևէ պատգամավորի կալանվորման միջնորդության փորձեր հիմնավորել: Հայտարարվել էր, որ սպասում են այդ փաստաթղթին: Երևի այդ փաստաթուղթը հիմա է եկել, որ հիմա են ներկայացնում։ Փոխանակ ՀՀԿ-ն դատապարտի այս դեպքը, ասում է՝ շոու է։», - հավելեց Մարուքյանը։
Ինչ վերաբերում է քարոզարշավին ու հավասար պայմաններ լինելուն, նա ասաց. «Հավասար պայմաններ երբեք չի լինում որևէ քարոզարշավում, ակնհայտ, որ եթե կա իշխանություն և այն մասնակցում է ընտրություններին, ավելի շատ է լուսաբանվում։ ԱՄՆ-ում էլ Դոնալդ Թրամփին էին շատ լուսաբանում, քան մյուսներին։ Ես մտահոգություն չունեմ հավասար լուսաբանման հետ կապված, ես մտահոգություն ունեմ այն լուրերի հետ կապված, որ էլի մարդիկ վախեցած են։
Հարակից հրապարակումներ`
- «Համապատասխան պատասխան կստանա անձամբ ինձանից». Սիմոնյանը՝ Շարմազանովին
- ԱԺ-ում քվորում չկա
- Պատգամավորը կամուրջ է քաղաքացու և պետական տարբեր ինստիտուտների միջև. Մարուքյան
- Մեր երկիրը պետք է մտնի զարգացման մի նոր փուլ և այդ փուլը մեկնարկում է դեկտեմբերի 9-ին. Մարուքյան
- Եթե չունենանք ուժեղ համայնք, չենք ունենա ուժեղ պետություն. Էդմոն Մարուքյան
- ՀՀԿ-ն կարող է լինել բոքսի տանձիկ իշխանության համար. Էդմոն Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան