Նիկոլ Փաշինյանը ցավակցել է զոհված օդաչուների ընտանիքներին ու ծառայակիցներին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Արմավիրի մարզում քարոզարշավի ժամանակ անդրադարձավ ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարին:
«Այսօր առավոտից անհանգստացնող լուր ունեի, և այդ լուրերը մեկ ժամ առաջ բոլոր մանրամասնություններով հաստատվեցին։ Հայաստանի ԶՈՒ ՍՈՒ-25 օդանավ է վթարի ենթարկվել և մեր երկու սպաները՝ շատ փորձառու օդաչուներ զոհվել են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ցավակցեց օդաչուների ընտանիքներին, ծառայակիցներին, հարազատներին և առաջարկեց ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգել օդաչուների հիշատակը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Շիրակի մարզի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը: Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ինքնաթիռի վթարի պատճառները։
Հարակից հրապարակումներ`
- Սոնա Տռուզյան. Քննություն է տարվում՝ պարզելու ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի պատճառները
- Զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի օդաչուները զոհվել են
- Կորել է կապը ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան