Մտել եմ ժողովրդի մեջ, տղերք, ձեզնից էլ լավ եմ մտել, տեսնո՞ւմ եք՝ ոնց են ընդունում. Շարմազանով
«Ես հիմա նախընտրական խոստում չեմ տա, որ չասեն՝ Շարմազանովը խոստանում է, կոռուպցիա է անում։ Բայց ես մինչև դեկտեմբերի 24-ը ԱԺ պատամավոր եմ, և եթե ընտրվեմ, էլի գալու եմ այստեղ, իմ ընտրողների հետ հադիպեմ»,- այսօր Թումանյանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով բնակիչների՝ աշխատանքը կորցնելու և վարկերի ծանրության տակ մնալու հիշեցումներին։
«Ամեն դեպքում, այս հարցի շուրջ դեկտեմբերի 9-ից հետո կխոսենք։ Ես իմ աշխատանքով միշտ գալիս-գնում եմ։ Կգանք, այդ հարցի մասին կխոսենք դեկտեմբերի 9-ից հետո։ Ինձ ձայն տալով՝ կյանքում չեք փոշմանի ձեր որոշման համար։ Ես չեմ անի մի բան, որի համար իմ ընտրողը կամաչի, կփոշմանի կամ կհիասթափվի ինձնից։ Մենք չեն ընտրում բարեգործ, մենք չենք ընտրում մեծ-մեծ խոսող, մենք չենք ընտրում ասֆալտ անող կամ շենք սարքող, մենք ընտրում ենք պատգամավոր՝ մարդու, ով ժողովրդի դարդուցավը ներկայացնում է կառավարությանը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Պատգամավորության թեկնածուն նշեց՝ ինքը տեսնում է լոռեցիների շրջանում մեծացող անհանգստությունը, և ինքը միայն մեկ բան կարող է խոստանալ, որ կլինի խորհրդարանում նրանց խնդիրները բարձրաձայնողը։
«Ասում են՝ մտեք ժողովրդի մեջ։ Մտել եմ տղերք, ձեզնից էլ լավ եմ մտել, հետո՞, տեսնո՞ւմ եք՝ ոնց են ընդունում»,- ասաց ՀՀԿ-ական գործիչը։
Նա միաժամանակ շեշտեց, որ իր համար ամենկարևոր հարցերն Արցախյան խնդիրն ու Հայոց ցեղասպանության ճանաչումն են։
«Այսօր Հայաստանի ճակատագիրը որոշվում է Արցախում, և մենք մեր անվտանգությունը պետք է ուժեղացնենք։ Մենք արժանի ենք ունենալ ավելի լավ իշխանություն, ավելի լավ ընդդիմություն, ավել լավ հայրենիք, բայց դա միանգամից չի լինելու, այլ քայլ առ քայլ»,- ասաց Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
- Հասել ենք նրան, որ կարծիք հնչեցնելը արդեն դավաճանություն է համարվում. Շարմազանով
- Շարմազանով. Չենք լռելու
- Շարմազանով. Օր օրի մտահոգ քաղաքացիների թիվն ավելանում է
- Արփինե Հովհաննիսյանը լոռեցիներին կոչ է անում իր փոխարեն քվեարկել Շարմազանովին
- Շարմազանով. Մոռացե՞լ եք, ոնց էիք հերթ կանգնում Հանրապետականի դռների տակ
- Շարմազանով. Դուք վարչապե՞տ եք, թե՞ ասֆալտչիկ
- «Մտահոգ են, թե ինչու է մտահոգ Շարմազանովը պարում». ՀՀԿ մամուլի խոսնակ
- Շարմազանով. Այսօր էլ անուղղելի լավատես եմ
- Մենք վեր ենք հանելու այն ստերի շարանը, որն արել է այսօրվա իշխանությունը. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան