Այնինչ Սուրեն Շահվերդյանին Համազգայինում չեն սպասում
«Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ մանրամասնելով, թե ինչ քայլի կդիմի, եթե, ի վերջո, դերասանները մերժեն իր առաջարկը և համոզիչ դիրքորոշում ներկայացնեն։
«Երեկվանից լրագրողները ինձ հետևյալ հարցն են տալիս. եթե Համազգայինի դերասանները չընդունեն միասին աշխատելու ձեր առաջարկը, դուք ի՞նչ կանեք, կսկսեք հերթով հեռացնե՞լ նրանց աշխատանքից։
Իմ պատասխանը հետևյալն է. եթե դերասանները, կմերժեն իմ առաջարկը` «Քայլ անել միասին» և ծանրակշիռ հիմնավորում կտան իրենց դիրքորոշմանը` ապացուցելով, որ սա պաշտոնի կռիվ չէ, և բոլորը չեն համախմբվել, որպեսզի իրենց թեկնածուն լինի տնից և ինչպես ուզեն, այնպես էլ շարժվեն, եթե նրանց այդ ցանկությունը ինքնանպատակ չէ, այլ նրանց քայլերը ավելի կառուցողական են, քան իմ առաջարկած քայլերը, ապա ես… կգրկեմ բոլորին մեկ առ մեկ, կասեմ, որ սիրում եմ նրանց, հաջողություն կմաղթեմ իրենց գործում և կհետևեմ Համազգայինի գործունեությանը որպես հանդիսատես, որպես Համազգայինի բարեկամ, ընկեր և միշտ լավը կամեցող»,- գրել է Սուրեն Շահվերդյանը։
Հիշեցնենք, որ նա թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել նոյեմբերի 29-ին թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրամանով։
Թատրոնի դերասանները չեն ընդունում ինչպես Վիգեն Չալդրանյանին, այնպես էլ Սուրեն Շահվերդյանին՝ պահանջելով նրանց հրաժարականը։ Դերասանները դեկտեմբերի 1-ից գործադուլ են անում։
«Նախ մեր խմբին բացարձակ հետաքրքիր չէ, թե ինչպես է Սուրեն Շահվերդյանը պատկերացնում իր ղեկավարությունը, թող Սուրեն Շահվերդյանը գնա իր համար թատրոն բացի ու ղեկավարի ոչ միանձնյան, խմբային, դա մեզ բացարձակապես հետաքրքիր չէ»,- ավելի վաղ Panorama.am-ին ասել էր թատրոնի դերասան, բեմադրիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը։
Դերասաններից Արման Նավասարդյանն էլ ասել էր. «Մենք պահանջում ենք հրաժարական ու մեր առաջարկած թեկնածուների նշանակում։ Ստեղծագործական կոլեկտիվի, դերասանների կողմից միահամուռ որոշում է, որևէ մեկն ինքնաառաջադրում չի ներկայացրել. միասնական որոշում է Նարինե Գրիգորյանը նշանակվի թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ ես էլ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Շահվերդյանը թող գնա իր համար թատրոն բացի ու ղեկավարի. ՀՀ վաստակավոր արտիստ
- Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնն ունի նոր գեղարվեստական ղեկավար
- Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնն ունի նոր գեղարվեստական ղեկավար
- Երկու բեմադրիչ է պայքարելու Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղղեկավարի թափուր պաշտոնի համար
- Համազգային թատրոնի տնօրեն է նշանակվել Վիգեն Չալդրանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին