Արդյոք Կիկաբիձեն գաղտնի ելույթ է ունեցել Ռուսաստանում
Խորհրդային և վրացի հայտնի երգիչ Վախթանգ Կիկաբիձեն զայրացած է, որ որոշ ԶԼՄ-ներ փորձում են հերթական անգամ սևացնել իր անունը։ sputnik-georgia.ru-ն գրում է, որ վրացի հայտնի երգիչ և դերասան Կիկաբիձեն լկտի սուտ է որակել տարածված տեղեկատվությունը, թե գաղտնի ելույթ է ունեցել Սանկտ-Պետերբուրգում։
Երեկ ռուսական մի շարք ԶԼՄ-ներ «Կիկաբիձեն չի պահել խոստումը» վերnագրով լուր էին տարածել, գրել էին, որ Վրաստանի ժողովրդական արտիստը պետերբուրգյան «Շալյապին» ռեստորանում ելույթ է ունեցել փակ երեկույթին։ Նշվել է, որ սկզբում երգիչը հրաժարվել էր առաջարկությունից, բայց իմանալով 40 րոպեի համար 40 հազար եվրո հոնորարի մասին, համաձայնվել էր ելույթ ունենալ լիակատար գաղտնիության պայմանով։
«Դա լկտի սուտ է։ Ես 2008 թվականից ռուսական որևէ քաղաքում չեմ եղել։ Այսօր 2018 թվականն է։ Ավելի քան տասy տարի չեմ եղել Ռուսաստանում»,- ասել է Կիկաբիձեն։
Նա դադարեցրել է իր ելույթները Ռուսաստանում 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո։ Միաժամանակ արտիստը նշել է, որ շարունակում է ջերմորեն վերաբերվել ռուսներին, որոնք որևէ կապ չունեն երկրի քաղաքականության հետ։
Հարակից հրապարակումներ`
- Վախթանգ Կիկաբիձեն կանխատեսում է Ռուսաստանի փլուզումը
- Վ. Կիկաբիձեն հրաժարվել է երգել Կրեմլի պալատում
- Վախթանգ Կիկաբիձեն կվերադառնա Ռուսաստան, եթե...
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան