Ամեն ինչը չի, որ անպայման է ցուցադրական անել. Վիգեն Սարգսյան
«Հայաստանի Հանրապետական» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը նախօրեին այցելել է Տավուշի մարզ՝ Մովսես և Զորական գյուղեր։
Ֆեյսբուքյան իր էջում Վ.Սարգսյանը գրել է. «Մեր ցուցակի պատգամավորության ռեյտինգային համակարգով առաջադրված թեկնածուներ Հայկ Մամիջանյանի, Գևորգ Գևորգյանի, Լիլիթ Բեգլարյանի և Վահագն Վարագյանի հետ դեկտեմբերի 2ին այցելել ենք սահմանապահ Մովսես գյուղ, որտեղ եկեղեցում մասնակցել ենք պատարագի արարողությանը, հանդիպել ենք տեղի բնակչությանը, լսել նրանց մտահոգությունները, խոսել սահմանամերձ գյուղի առջև ծառացած խնդիրներից: Այնտեղից ուղևորվել ենք Զորական /նախկինում` Չարդախլու/ գյուղ, որտեղ ծաղիկներ ենք դրել Մարշալ Բաղրամյանի հուշարձանին` ծննդյան 121-րդ տարեդարձի կապակցությամբ: Զորականցիների հետ հանդիպմանը խոսել ենք ամենատարբեր հարցերից, առկա մարտահրավերներից, բանակից, երկրի սոցիալ-տնտեսական վիճակից և դրանց լուծումներից:
Զորականում համայնքի բնակիչների հետ հանդիպմանը մեզ միացան նաև մարզում ռեյտինգային համակարգով առաջադրված Հանրապետական կուսաակցության պատգամավորության թեկնածուներ Հովիկ Աբովյանը և Հրայր Աբազյանը»:
«Խիստ մի դատեք, ինչը չենք կարողացել անել, ոչ թե սիրտ չենք ունեցել, ցանկություն չենք ունեցել, ինչքան հասցրել ենք, կարողացել ենք, արել ենք։ Հիմա բոլոր մեղքերը փորձում են կախել Հանրապետականի վզին, ով թալանել է, թող գնա, դատվի, նստի ու պատիժ կրի։ Այնպես չէ, որ Հանրապետականի իշխանություն եղած ժամանակ դա չի արվել։ Այնպես չէ, որ պաշտպանության նախարար եղած ժամանակ քանի հոգու ձեռք չեմ բռնել ու համապատասխան ընթացք չեմ տվել։ Ուղղակի ամեն ինչը չի, որ անպայման է ցուցադրական անել, խոսել մինչև անելը։ Այնպես որ, համբերություն, ամեն ինչ լավ է լինելու»,- ասել է Վիգեն Սարգսյանը։
Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր «Ելք» խմբակցությունը ԱԺ նախագիծ էին ներկայացրել՝ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ կազմից. «Հիմա գնում, փաթաթվում է, ասում է՝ ԵԱՏՄ գծով կուրսը չի փոխվում։ Մեր նշանակած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ունեինք, գեներալ Խաչատուրովը Ղարաբաղում ամեն պոստն անգիր գիտի։ Պատկերացնում եք, Աստված ոչ անի, եթե պատերազմը սկսվի։ Ի՞նչ է նշանակում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անգիր գիտի հարձակումը որտեղ է եղել, սպառնալիքը որտեղ է։ Ի՞նչ պետք է անենք, գնանք ղազախ գլխավոր քարտուղարին քարտեզի վրա ամեն ինչը բացատրենք ու նույն որակը ստանա՞նք ժամանակի մեջ։ Էլի ժամանակավոր էր, բայց երեք տարի կարող էինք ունենալ չէ՞ դա։ Հիմարությո՞ւն չէր այդ ճյուղը կտրել, որի վրա նստած ես։ Ինչի՞ համար։
Ես կասկած ունեմ, որ չնայած հայտարարվում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն անփոփոխ են, դանդաղ գործողության ականներ են դրվում հայ-ռուսական հարաբերությունների տակ։ Մեկն այսօր կպայթի, մեկը տաս օր հետո, մյուսը մեկ ամիս հետո, մի օր կզարթնենք ու կտեսնենք, որ մեր հարաբերությունները վատն են»։
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. Փաշինյանին չի հաջողվել ընտրություններին մոտենալ «սուպերթիմով»
- Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում
- Վիգեն Սարգսյան. Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը նման է մրցակիցների վերացման
- Հակակշիռների առաջին հաղթանակը. Վիգեն Սարգսյան
- Վիգեն Սարգսյան. Միշտ պատրաստ եմ կանգնելու մեր բանակի կողքին և շարքում
- Վիգեն Սարգսյանը ներկայացրել է հաջողության բանաձևը
- Վիգեն Սարգսյան. Կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում
- Հրապարակվել է ՀՀԿ նախընտրական ցուցակը. գլխավորում է Վիգեն Սարգսյանը
- Վիգեն Սարգսյան. Ժողովրդավարությունը միաբևեռ չի լինում
- Խնդրելու ենք հասարակության քվեն առաջիկա խորհրդարանում հավասարակշռող ուժ լինելու համար. Վիգեն Սարգսյան
- Վիգեն Սարգսյան. Եթե զիջենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, դա կլինի կառավարության ձախողումը
- Վարչապետի պաշտոնակատարը վստահորեն սկսում է անել իշխանական ուժի սովորական սխալները. Վիգեն Սարգսյան
- Վիգեն Սարգսյան. Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում
- Վիգեն Սարգսյան. Արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի լյուստրացիան
- Վիգեն Սարգսյան. ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին
- Վիգեն Սարգսյան. Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջին չափելի արդյունքները մտահոգում են