Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը հետաձգվել է բողոքի ցույցերի պատճառով
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրի «Պարի Սեն-Ժերմեն» և «Մոնպելյե» հանդիպումը տեղափոխվել է՝ Փարիզում անցկացող ակցիաների պատճառով։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ Փարիզի ոստիկանությունը պահանջել է հետաձգել խաղը, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 8-ին, «Պարք դե Պրովանս» մարզադաշտում: Ավելի ուշ կհայտարարվի հանդիպման նոր ժամկետը։
Նշենք, որ Ֆրանսիայում նոյեմբերի կեսերից սկսվել էր զանգվածային բողոքի ցույցեր՝ ավտոմոբիլային վառելիքի գնի բարձրացման դեմ: Իսկ այսօր Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնապես բենզինի և դիզվառելիքի գների աճի մորատորիում են սահմանել՝ վեց ամսով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին