ԱՄՆ-ում Փրինսի երգերի հիման վրա երաժշտական ֆիլմ կնկարահանեն
Universal Pictures կինոստուդիան երաժիշտ Փրինսի մի քանի երգերի հեղինակային իրավունքն է ձեռք բերել և աշխատում է դրանց հիման վրա մյուզիքլ ստեղծելու վրա: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ֆիլմը օրիգինալ պատմություն է լինելու, որի սյուժեն հիմնված է լինելու երաժշտի երգերի վրա, ֆիլմը կենսագրական չի լինելու:
Փրինս Ռոջերս Նելսոնը, որը հանդես է եկել Փրինս անվամբ ամերիկացի երգիչ և վիրտուոզ կիթառահար էր: Նրա ալբոմների վաճառքն ամբողջ աշխարհում գերազանցել է 100 միլիոն օրինակը: Փրինսը Գրեմմիի 7-ակի մրցանակակիր է, նաև արժանացել է Օսկարի և Ոսկե գլոբուսի: Նրա անունը ներառված է ռոքնռոլի և ռիթմ ընդ բլյուզի Փառքի սրահներում: Փրինսը մահացել է 2016 թվականի ապրիլի 21-ին՝ ցավազրկողների գերդոզավորման հետևանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան