Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանին կմիջնորդեն դիմել ՍԴ
Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Այսօր պաշտպանական կողմը պետք է ներկայացնի միջնորդությունները։
Մինչ նիստի մեկնարկը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը հայտարարեց, որ միջնորդություն են ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ Քրեական օրենսգրքի 300 և 300.1 հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցով։ Այդ հոդվածի հատկանիշներով է մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին։
«Դիմում ենք դատարանին, գտնելով, որ այն իրավական նորմերը, որ կիրառվում են սույն գործի շրջանակում, հակասում են Սահմանադրությանը»,-ասաց Օրբելյանը։
Փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանն էլ նշեց, որ այլ միջնորդություններ էլ են նախատեսում ներկայացնել։
«Կախված այս միջնորդության ելքից, ևս մեկ միջնորդություն կարող է լինել Սահմանադրական դատարանի հետ կապված։ Եվս մի քանի նյութեր ունենք, միջնորդնելու ենք, որ դրանք ներկայացվեն, հետազոտվեն, մյուս կողմի մեկնաբանությունները լինեն»,-ասաց Ալումյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Օրբելյան. Գլխավոր դատախազի արգումենտները բավականին հետաքրքիր էին, քննարկման արժանի
- Հայկ Ալումյան. Չէի ասի, որ համոզիչ են գլխավոր դատախազի հակափաստարկները, բայց մանրակրկիտ աշխատել է
- Արամ Օրբելյան. Ավարտվեց պաշտպանների բողոքների ներկայացումը
- Դատարանը չբավարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը
- Ալումյան. Դատավորին որոշել են վիճակահանությամբ, իսկ դրա արձանագրությունը չկա
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան