Հասարակություն 14:25 05/12/2018 Հայաստան

«Կյանք և ազատություն»

Կարդում եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գիրքը: Զգացողությունն այնպիսին է, ասես մի ամբողջ  սերնդի ինքնակենսագրություն է...  չէ՛, 20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարասկզբի  հայի կենսագրություն՝ անհոգ մանկություն, ուսում, աշխատանք, Ղարաբաղ, պատերազմ, Անկախ Հայաստան: Դրանք էլ  հենց գրքի երեք մասերն են՝ 1. Խաղաղ կյանք, 2. Ղարաբաղ, 3. Հայաստան:  Եվ եթե առաջին մասում հեղինակը սոսկ իր սեփական ճակատագրի կերտողն ու պատասխանատուն է, ապա հաջորդ երկու մասերում նրա ուսերին է դրված հսկայական բեռ՝ հաղթել Արցախյան ազատամարտում և ոտքի կանգնեցնել  Հայաստանի տնտեսությունը:  Պատմականորեն դժվարին փուլերում   առաջնորդ լինելը  տրված չէ  ամեն մարդու. եզակիներն են ընդունակ  ստանձնելու նման   պատասխանատվություն: Այդ մեկը մեր պատմության բեկումնային մի ժամանակահատվածում  դարձավ Ռոբերտ Քոչարյանը, և այդ ճանապարհի մասին է պատմում  իր ինքնակենսագրական գրքում:

Միանգամից  ասեմ, որ չի ստացվում սովորականի նման ընթերցանությունն առաջին էջից սկսել, քանի որ բովանդակությանը աչք գցելուց հետո սկսում ես բացել համապատասխան էջը՝ շտապելով տեղեկանալ ԼՂՀ կարգավորման շուրջ  բանակցությունների,  Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի, ՀՀ և տարբեր երկրների  նախագահների ու քաղաքական գործիչների փոխհարաբերությունների,  1998  և 2003 թվականների նախագահական ընտրությունների և բազմաթիվ նման «գաղտնիքների» մասին բացահայտումներին: Ուզում ես ամեն ինչ րոպե առաջ իմանալ, և  անընդհատ էջից էջ ես թռչում, մանավանդ որ ոչի՛նչ անտեսված չէ,  ոչի՛նչ   շրջանցված չէ:

Ու մեկ էլ գիտակցում ես, որ կատարված իրադարձության մասին նոր բան իմանալու ձգտումից  զատ, գրքից  չես կարողանում կտրվել այն պարզ  պատճառով, որ ուղղակի  հաճույքով ընթերցում ես:  Անպաճույճ, անսեթևեթ, միաժամանակ խորն ու  գործի լիակատար իմացությամբ շարադրված գիրքը մեծ չափով գրավում է նաև  նրանով, որ քո երկրում կատարված իրադարձությունները սկսում ես դիտարկել մեկ այլ  տեսանկյունից...  որոշում կայացնող մարդու տեսանկյունից:
Հասարակությունն է  ցանկացած  որոշման կրողը. բայց ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում, ի՞նչ իրողությունների և հանգամանքների հաշվարկմամբ են կայացվել պետական կարևորության  որոշումները՝  խորությամբ չենք   իմանում այնքան ժամանակ,  քանի դեռ  որոշում կայացնողն ինքը չի ներկայացնում տվյալ պահի իրավիճակը: Ահա այս գրքի իրական արժեքը՝  հենց մեր կյանքին  առնչվող որոշումների խորագաղտնիքների բացահայտումը: Ընդ որում, տեքստից անգամ զգացվում է  Ռոբերտ Քոչարյանի  բնավորությունը. առկա են միայն փաստեր՝ առանց  սենտիմենտալ արդարացումների, առանց «հետին խելքի» սրբագրումների, առանց ավելի լավն ու կատարյալը երևալու ծածուկ ցանկության, առանց ավելորդ համեստության կամ գոռոզամտության: Մարդը կատարել է իր ստանձնած  գործը և  ներկայացնում է կատարածը:
Ի թիվս բազմաթիվ հայտնի իրադարձությունների  մասին տեղեկությունների,  անչափ հետաքրքիր են նաև երկար ժամանակ առաջին դեմք  եղած մարդու  գնահատականները սեփական աշխատաոճի,  իշխանական և հետիշխանական  շրջանների մասին:

«Իմ չափազանց լուրջ վերաբերմունքը տվածս խոստումների առումով ՝ վերացնում էր պոպուլիզմի և դեմագոգիայի բոլոր ճանապարհները: Խոսք տալ, պայմանավորվել անել ինչ-որ բան  և դա չկատարել՝ ինձ համար խստագույնս անընդունելի էր: Ես գտնում էի, որ միշտ պետք է խոստանալ ավելի քիչ, քան ի վիճակի ես անել: Երևի այդ պատճառով էլ իմ խոսքն ու հարցազրույցները միշտ եղել են ազնիվ, հստակ ու զուսպ... երբեմն երևի չափից ավելի զուսպ»: (Մաս 3, գլուխ 20):

1997թ. Լևոն Տեր –Պետրոսյանի առաջարկով Հայաստանի վարչապետ դառնալն այնքան էլ հեշտ որոշում չի եղել Ռ.Քոչարյանի համար. «Ես հասկանում էի, որ բախվելու եմ բազմաթիվ պրոբլեմների: Առաջինը՝ ես վատ գիտեի Հայաստանը: Երկրորդը՝ երբեք չէի խառնվել Հայաստանի քաղաքական գզվռտոցներին և բացարձակապես գլուխ չէի հանում դրանցից:   Երրորդը և շատ կարևորը՝ վատ էի տիրապետում գրական հայերենին: ......Դա ինձ համար լրջագույն պրոբլեմներից մեկն էր՝ գնում ես ղեկավարելու կառավարությունը մի երկրում, որի լեզվով ոչ միայն դժվար ես կարդում ու գրում, այլ անգամ դժվար ես խոսում»: (Մաս 3. Գլուխ 11/):
Երևի աշխարհի շատ  էքս-նախագահներ  կհամաձայնեն Քոչարյանի հետևյալ մտքի հետ.«Երբ դու շատ մեծ ղեկավար ես, քեզ թվում է, թե դու անսխալ կռահում ես  ամեն մեկի  էությունը: Անկեղծ հավատում ես քո խորաթափանցությանը, ինչը բարձրացնում է ինքնագնահատականդ: Ո՜նց  չէ... Դու հաճախ մարդկանց տեսնում ես այնպիսին, ինչպիսին նրանք են ուզում քո աչքին երևալ: Շրջապատողներդ քեզ  շատ ավելի լավ գիտեն, քան դու ինքդ: Դու մեկն ես, նրանք՝ հարյուրներ, և նրանք քեզ ավելի լավ են զգում, որովհետև  դրանից է  կախված նրանց բարեկեցությունը: ........Քեզ համար կարևոր է, որ նրանք կատարեն իրենց աշխատանքն այնպես, ինչպես դու ես պահանջում: Արդյունքում ստացվում է, որ շատերը հիանալի հարմարվում են քո պահանջներին և իրենց գործն իրոք լավ են անում: Բայց պարզվում է, որ  քո կարծիքը նրանց մարդկային որակների մասին իրականությունից շա՜տ հեռու է» :(Մաս 3. Գլուխ 23):

Արդեն տպագրության փուլում գտնվող  գրքին ավելացվել են  երկու հետգրություններ: Առաջինը  ( 20 հունիսի 2018թ.) արձանագրում է Հայաստանում կատարված «թավշյա հեղափոխությունը»՝ մտահոգություն հայտնելով Արցախի  և Հայաստանի անվտանգության կապակացությամբ, և  հուսալով, որ  հեղափոխական պոպուլիզմը  հնարավորինս շուտ կփոխակերպվի  կառուցողական աշխատանքի:

Երկրորդ հետգրությունն ավելացված է արդեն հայտնի իրավական գործողություններից հետո՝  օգոստոս 30-ին:

P.P.S. - «Այն ամենն, ինչը մեզ հաջողվեց կառուցել Հայաստանում  երկար տարիների ընթացքում, ինչի մասին գրել էի այս գրքում՝  նոր իշխանությունը կործանում է հետևողականորեն և էնտուզիազմով: Դարձյալ վտանգի տակ են և՛ Հայաստանի, և՛ Արցախի անվտանգությունը: Ես չէի պատրաստվում քաղաքականություն վերադառնալ: Կարծում էի՝ շրջել եմ այս պատմության  վերջին էջը և վերջակետ եմ դրել: Բայց պարզվում է, որ երբեմն քաղաքականությունն ինքն է քեզ մոտ վերադառնում: Չգիտեմ, թե  ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները, բայց ես պատրաստ եմ պայքարել, և գուցե այս գրքում նոր գլուխ  ավելանա»:

Անկեղծ ասած,  մեծ ամոթ եմ զգում ոչ այնքան  Ռոբերտ Քոչարյանի դեմ սանձազերծված այս օրերի  դատական ֆարսի  համար, որքան  մարդկային երախտամոռություն  համար... 90-ականներից հետո մեր կյանքը հիշենք, Հայաստանում ապրած գիտակից հայրենակիցնե՛ր ջան, ոչ թե ենթարկվենք  «20 տարի պետությունը քանդել են»  մանիպուլյացիային:  Ես հիանալի գիտեմ մեր ժողովրդի ծայրահեղացված համակրանքներն ու հակակրանքները, գիտեմ  «ուրիշի աչքի փուշը» գերան  դարձնելու սովորությունը, գիտեմ նաև, որ  այս տողերը, և ընդհանրապես գիրքը,  ամեն մեկն ընկալելու է ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ ունեցած իր անձնական վերաբերմունքի դիտանկյունից: Մեղմ  ասած՝  յուրաքանչյուրի գործն է...

Ա՛յ, թե ինչպե՞ս կընդունվեր Ռ. Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը  ո՛չ այսօրվա անհասկանալի Հայաստանում, ով  ինչ  մեկնաբանություններ կաներ ու ինչ գնահատականներ կտար` չգիտեմ:  Բայց անհերքելի է փաստը, որ  սա Անկախ Հայաստանի և Արցախյան գոյամարտի  պատմությունն է՝ շարադրված այդ պատմության  կարևորագույն կերտողներից մեկի կողմից:

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
Tutu ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և կազմել են...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}