Իտալիայում ձերբակալվել է «Կոզա նոստրայի» ենթադրյալ պարագլուխը
Իտալիայի ոստիկանությունը նախօրեին ստուգայցի ժամանակ ձերբակալել է սիցիլիական «Կոզա նոստրա» հանցավոր կազմակերպության 45 անդամի, այդ թվում նրա ենթադրյալ պարագլուխ 80-ամյա Սետտիմո Մինեոյին։
Բի-Բի-Սի-ն գրում է, որ իտալական ԶԼՄ-ները նրան համարում են «Կոզա նոստրայի» նախկին պարագլուխ Սալվատորե Ռիինի իրավահաջորդը, ով մահացել է բանտում 2017 թվականի նոյեմբերին։ Հաղորդվում է, որ մայիսին Սետտիմո Մինեոն «Կոզա նոստրայի» առաջնորդների հավաքին ընտրվել է «կնքահայր»։
Ձերբակալվածներին մեղադրում են շորթման, զենքի անօրինական կրման և այլ հանցագործությունների մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում